17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Իշխանություններն անչափ մեծ սեր ունեն բավական յուղոտ պարգեւավճարների նկատմամբ. Իրատես

2020-ի հունվար ամսվա 17 աշխատանքային օրվա համար Ազգային ժողովում 174 միլիոն դրամի (մոտ 363 հազար դոլար) պարգեւավճար է բաժանվել: Իհարկե, նորություն չէ, որ իշխանություններն անչափ մեծ սեր ունեն բավական յուղոտ պարգեւավճարների նկատմամբ, ավելին՝ ըստ պաշտոնական տվյալների՝ 2019-ին պետական մարմիններում պարգեւավճարի գումարը կազմել է շուրջ 33 միլիոն դոլար, բայց որ ընդամենը 17 օրվա համար կարելի է մարդուն «պրեմիա» տալ, կարծում եմ` նոնսենս է:

Որպես ԱԺ աշխատանքներն ամենօրյա ռեժիմով լուսաբանող լրագրող՝ վստահաբար կարող եմ փաստել՝ պատգամավորների ու նրանց օգնականների մեծ մասը խորհրդարանում եղել է քառօրյա նիստերի օրը միայն, այն էլ՝ մի քանի ժամով:

Թերթի հարցերին ի պատասխան, թե ո՞ւր եք, ինչո՞ւ խորհրդարան չեք գալիս, պատգամավորները վստահեցնում են, թե դրսում գտնվելով՝ անչափ կարեւոր գործ են անում, հանդիպումներ ունենում ու աշխատում ի շահ պետության:

Ցավալին այն է սակայն, որ այդ հանդիպումների, կարեւոր գործերի ու պետականամետ խիստ կարեւոր գործունեությունը ո՛չ տեսնում ենք, ո՛չ էլ դրա մասին լսում:

Եվ եթե ժողովրդին ծառայելու խոստում տված ու այդ մասին մինչ օրս հուզիչ տեքստեր ասող պատգամավորները հանրակրթական մի շարք դպրոցների կիսախարխուլ, վթարային ֆոնին առանց վատ զգալու օգտվում են պետական բարիքներից, ապա հույսը, թե երկրում երբեւէ իրավիճակ կարող է փոխվել, գնալով մարում է:

Ընդդիմադիր խմբակցության պատգամավորներից մեկը վերջերս կեսկատակ-կեսլուրջ ասաց, թե նախագիծ է մշակելու, որ պատգամավորներին հավասար աշխատավարձ ստանամ, որովհետեւ ի տարբերություն իր շատ գործընկերների՝ ես միշտ եմ խորհրդարանում: Այո, բարոյական տեսանկյունից խիստ վիրավորական է, երբ ամեն օր ութ ժամ երկրի օրենսդիր մարմնի միջանցքներում պատգամավոր ես փնտրում, հետո հոգնածությունից գետնին ծավալվում, բայց կես ամիս աշխատելու կամ օրական ուղղակի մի քանի ժամ ներկայության համար պարգեւավճար ստանում են «ժողովրդի ընտրյալները»:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ