11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

“Բժշկի թուղթ չկա, բժիշկը մեռել ա, ինչ անեմ”. Ժամանակ

“Ժամանակ” թերթի թղթակիցը “Սպառողների ասոցիացիա” ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանի հետ շրջայց կատարեց գումի շուկայի դիմացի մայթեզրին տեղակայված մսի կենտրոններում՝ պարզելու, թե արդյոք այդ վայրերում մսամթերքի վաճառքի քաղաքակիրթ առեւտուր կազմակերպվո՞ւմ է, արդյոք մսամթերքը համապատասխան անասնաբուժական-սանիտարական փորձաքննության ենթարկվե՞լ է, եւ փակցվա՞ծ է այդ մասին վկայող փաստաթուղթը վաճառքի կետերում՝ հաճախորդի համար տեսանելի վայրում:

Շրջայցի ընթացքում եղան առեւտրի կետեր, որոնք պատշաճ կերպով ներկայացրին փաստաթուղթը, ինչպես նաեւ ծանոթացրին տեղի պայմաններին: Սակայն մի քանի մսի կետերի աշխատակիցներ լքեցին այն՝ արագ-արագ ծածկելով միսը եւ առանց պարզաբանումների: Այդ կետերից բացակայում էր նաեւ համապատասխան փաստաթուղթը:

“Ստեղից գնացեք, դու, սուս, քուրիկ ջան, դու երեխա ես: Ես ձեզ ճանաչում եմ, պարոն Պողոսյան, ամեն օր տելիվիզրով տեսնում եմ, ձեր հարցերին կպատասխանեմ, եկեք առանձնանանք”,- ասաց Արտաշ անունով ներկայացած մսավաճառներից մեկը, որը ամեն կերպ փորձում էր շրջանցել “բժշկի” թղթի ներկայացման հարցը, սակայն ի վերջո ասաց. “Բժշկի թուղթ չկա, բժիշկը մեռել ա, ինչ անեմ”:

Շարունակությունը թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ