29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

“Խփել եմ, ընկել ա, գնացեք տեր կանգնեք”. 168 ժամ

 Ըստ “168 ժամ”-ի, հունիսի 14-ին Կոտայքի մարզի Ակունք գյուղում սպանված Ֆիրդուս Մուրադյանի ընտանիքի անդամներն իրենց բողոքի ձայնն են բարձրացրել՝ նշելով, որ չեն հավատում դատաբժշկական փորձաքննության եզրակացությանը: Ըստ դատաբժշկական փորձաքննության, Ֆիրդուս Մուրադյանի մահն ի հայտ է եկել ինֆարկտի հետեւանքով, այլ ոչ թե սպանության: Գործի նախաքննությունը ստանձնած քննիչը սպանված 59-ամյա Ֆիրդուս Մուրադյանի ընտանիքի անդամներին (ինչպես նշեց Ֆիրդուս Մուրադյանի հարսը՝ Հրարփի Աղաբեկյանը) բանավոր հայտնել է, որ սպանության մեղադրանքով կասկածվող եւ ձերբակալված Ավգուստին Աբրոյանը, հնարավոր է, ազատ արձակվի:

 Թերթը հիշեցնում է, որ  օրերս Կոտայքի մարզի Ակունք գյուղի Պողոս-Պետրոս եկեղեցու շրջակայքում սպանվել է հայտնի հնագետ, Հայաստանի ԳԱԱ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի վաղ բրոնզե դարի բաժնի աշխատող Ֆիրդուս Մուրադյանը: Ոստիկանության Հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունից թերթի թղթակիցը խնդրեց պարզաբանել, թե ինչպե՞ս է օպերատիվ խումբը տեղում արձանագրել սպանություն, որը, սակայն, հետո որակվել է՝ իբրեւ ինֆարկտ, մեզ պատասխանեցին, որ դատաբժշկական փորձաքննությունը դեռեւս վերջնական չէ, ընտանիքը պահանջել է երկրորդ փորձաքննությունը, որից հետո արդեն ամեն ինչ հայտնի կդառնա:

Ոստիկանությունից հայտնեցին նաեւ, որ Ավգուստին Աբրոյանը շարունակվում է ձերբակալված մնալ, հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: Ֆիրդուս Մուրադյանի հարսը թերթի  հետ զրույցում նաեւ հայտնեց, որ սպանությունն իրականացնելուց հետո Ավգուստին Աբրոյանը զանգահարել է Ֆիրդուս Մուրադյանի գործընկերներից մեկին (գործընկերոջ անունը հայտնի է ընտանիքին) եւ ասել. “Խփել եմ, ընկել ա, գնացեք տեր կանգնեք”:

Շարունակությունը թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ