14 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Վարչապետի հրամցրած վիրտուալ ուղիղ եթերի սպառողներ ենք դարձել. Գեղամ Մանուկյան

Ամենամեծ փոփոխությունը, որ տեղի է ունեցել երկրում հեղափոխությունից հետո, այն է, որ փոխվել է լուր արտադրողը, «Մամուլի հետհեղափոխական մարտահրավերները՝ սպասելիքներ և անելիքներ» թեմայով քննարկման ժամանակ ասաց «Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրատվական և հասարակական-քաղաքական հաղորդումների տնօրեն Գեղամ Մանուկյանը։

«Այլևս լրագրողը չի, որ լուր է արտադրում, հեռուստատեսությունը չի, որ լուր է արտադրում, մենք պարզապես սպառողներն ենք այն վիրտուալ «ուղիղ եթեր» իրականության, որը հրամցնում է մեզ երկրի վարչապետը, տարբեր պաշտոնյաներ, կառավարությունը։ Մենք ուղղակի դարձել ենք այդ ամենը նորից վերադարձնողը հասարակությանը և անիմաստ միջնորդ օղակն ենք դարձել այդ ամենում։ Վերջին երկու տարում մեր երկրում «Տեղեկատվության մասին» օրենքն է ոտնահարվում», – ասաց Գեղամ Մանուկյանը։

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ