24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ի՞նչն էր խանգարում Փաշինյանին հայտարարել, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, դո՞ւխ չունի, թե՞ ծրագիրն է ուրիշ. Էդուարդ Շարմազանով

«Նիկոլ Փաշինյանը երկու տարի շարունակ համառորեն չի ասում, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում։ Վերջ»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Գերմանիայում արած հայտարարություններին, որոնք վերաբերում են Արցախյան հիմնախնդրին։

Շարմազանովը շեշտեց՝ Արցախյան խնդիրը ոչ թե տարածքային վեճ է կամ անվտանգության խնդիր, այլ ազգերի ինքնորոշման իրավունքի իրացման։ «Ի՞նչ անվտանգության մասին է խոսքը, ասենք, վաղը չէ մյուս օրը ինչ-որ հրաշքով Ադրբեջանը անվտանգությունը երաշխավորեց, ինչ-որ հրաշք տեղի ունեցավ, որ ադրբեջանցիներն այլեւս հակահայ չեն, Ալիեւն էլ, ինչպես Նիկոլ Փաշինյանն է ասում , կիրթ ու նորմալ է դառնում, ի՞նչ պետք լինի, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը չպետք է հարգվի, Արցախն էլ Ադրբեջանի կազմո՞ւմ պետք լինի»,-տարակուսեց Շարմազանովը։

Նա ակնհայտ համարեց այն փաստը, որ Նիկոլ Փաշինյանը իր պաշտոնավարման ընթացքում երբեւէ չի հայտարարել, որ Արցախի անկախությունը այլընտրանք չունի ։ «Նա ամեն ինչ ասում է, եթե սա կլինի, այս կանենք, կոնկրետ, շատ պարզ նախադասություն է, որը ասեն են եւ Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը։

Ի՞նչն էր խանգարում Նիկոլ Փաշինյանին գնալ եւ եվրոպական ամենամեծ մայրաքաղաքներից մեկում հայտարարել, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, այն, ինչ Զագրեբում ասաց Սերժ Սարգսյանը։ Դո՞ւխ չունի, թե՞ ցանկություն, թե՞ ծրագիրն է ուրիշ»,-շեշտեց Շարմազանովը։

Հիշեցնենք, վարչապետը նախօրեին Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամում կազմակերպված քննարկմանը պատասխանելով Գերմանիայում ադրբեջանական համայնքի ներկայացուցիչ հարցին, թե երբ է հայաստանը պատրաստվում զորքերը դուրս բերել «օկուպացված տարածքներից», հայտարարել էր Ադրբեջանում շատ են սիրում խոսել տարածքների մասին, բայց շատ կարևոր է հասկանալ, որ «մենք խոսում ենք անվտանգության մասին»։ Փաշինյանը ներկայացրել է հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության դեպքի մանրամասները եւ հայտարարել.

«Երբ որ ասվում է տարածք, մենք դա ընկալում ենք որպես անվտանգություն եւ նախ ոչ թե ՀՀ-ն, այլ Արցախի Հանրապետությունը պատրաստ չէ զիջել իր անվտանգությունը, ինչպես որևէ երկիր պատրաստ չէ զիջել։ Ո՞ր երկիրն է, որ պատրաստ զիջել իր անվտանգությունը։ Այսինքն՝ իրավիճակի լուծումը կարող է կապված լինել միայն անվտանգության երաշխիքների հետ, որոնք չկան և չեն եղել եւ դրանց բացակայությունն է ստեղծել այսօրվա իրավիճակը»։

Աղբյուր` Փաստինֆո

pastinfo.am

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ