04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Հենց բախումները սկսվեն, այսօր ժողովրդի անունից խոսացողները մեկ օրում կանհայտանան

Մարտի 1-ի զոհերը կարային չլինեին։ Այդ մարդիկ զոհվել են, քանզի ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը և իր թիմակիցները հրահրում էին մարդկանց գնալ բռնությունների։ Դե չասեմ, որ ընդդիմադիր առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանն էլ իր համար հանգիստ տանը նստած էր։ Եվ այսպիսով բոլորին դրդելով անկարգությունների՝ Նիկոլը և թիմակիցները անհայտացան՝ մենակ թողնելով իրենց իսկ կողմից ղեկավարվող մարդկանց։ Սա է պարզ ճշմարտությունը։

Իսկ դուք մտածու՞մ եք, որ այսօր հենց նույն պրոցեսն է տեղի ունենում։ Ի՞նչ է կատարվում. ժողովրդին սև և սպիտակի բաժանած Նիկոլը և իր թիմը, փոխանակ փորձ անեն համերաշխություն մցնել հասարակության մեջ, անում է ճիշտ հակառակը։

Այս ամենը միանշանակ տանում է դեպի քաղաքացիական լուրջ բախումներ։ Իսկ զավեշտը այն է, որ հենց բախումները սկսվեն, այսօր ժողովրդի անունից խոսացողները մեկ օրում կանհայտանան, մեկը ընկերոջ տանը կթաքնվի, մյուսը երկրից կգնա։

Ողբերգությունից անցել է տաս տարուց ավելի, իսկ դուք մնացել եք նույնը։ Հիշե՛ք, Աստծո դատաստանից դեռ ոչ մեկ չի կարողացել խուսափել, չեք կարողանալու նաև դուք…

Արա Վարդանյան

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ