17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Վահե Գրիգորյանի առաքելությունն աշխատանքի չգնալը, բայց բարիքներից օգտվելն է

Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանի առաքելությունն աշխատանքի չգնալը, բայց միաժամանակ բարիքներից օգտվելն է, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ արդարադատությանն նախկին նախարար Դավիթ Հարությունյանը։

Ինչ վերաբերում է ՍԴ դատավորների պայքարի մասին հարցին, Հարությունյանի խոսքով՝ նրանք իրենց առաքելություննեն իրականացնում: «Գրեթե բոլորին ճանաչում եմ՝ անձամբ։ Չեմ կարծում, որ նրանցից որևէ մեկը կընկրկի»,-նշեց նախկին նախարարը։

ՍԴ դատավորների՝ Եվրոպական դատարան դիմելու և հաղթելու հնարավորությունները մեծ են, կարծում է Հարությունյանը, ով համոզված է՝ պետությունը կպարտվի, որովհետև գնում է հակասահմանադրական ճանապարհով:

«Իհարկե, շատ կանխատեսելի է, թե ինչպիսին կլինի Եվրոպական դատարանի դիրքորոշումը, բայց դա ամենակարևորը չէ։ Պետությունը պարտվելու է ոչ թե Եվրոպական դատարանում, այլ պարտվում է իր ապագան։ Մենք, անշուշտ, լուրջ խնդիրներ կունենանք։ Սա մեր դիրքերը թուլացնելու է արտաքին քաղաքականության առումով և Հայաստանին դնելու է ավելի թույլ վիճակում»,-ասաց նա։

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ