01 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Վերջում մեկը մեկի գլխին քարով կտա, կամ մեկն իրեն հայհոյողին կխփի, արդյունքում կունենանք արյունահեղություն

Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն ծայրից ծայր հակասահմանադրական է, դրա համար այդ պրոցեսում միայն մեկ ճամբար պետք է լինի՝ «այո»-ի: «Ոչ»-ի ճամբար պետք է չլինի, որին կոչնչացնեն ատելության բանակով: Լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԼՀԿ առաջնորդ Էդմոն Մարուքյանը:

Մարուքյանի խոսքերով, իշխանությանն օդի ու ջրի նման «ոչ»-ի ճամբար է պետք, որպեսզի այդ մարդկանց մեղադրի Սերժ Սարգսյանին պաշտպանելու մեջ, ինչից բոլորը հոգնել են. «Թող միայն այո քարոզեն, մարդիկ էլ թող գնան քվեարկեն: «Ոչ»-ի ճամբարը շանս կտա իշխանություններին շարունակել գեներացնել ատելություն, ինչի արդյունքում մարդիկ կշարունակեն ստանալ սպառնալիքներով նանակներ, ինչպիսին ստանում եմ ես: Վերջում էլ մեկի ներվերը չի հերիքի, մեկի գլխին քարով կտա, կամ մեկն իրեն հայհոյողին կխփի, արդյունքում կունենանք արյունահեղություն, ինչին մենք դեմ ենք»։

Մարուքյանը հայտարարեց, որ իրենք իրենց որևէ ճամբարում չեն տեսնում, պատրաստ են ունեցած գործիքակազմն օգտագործել հակասահմանադրական գործընթացը կասեցնելու համար. «Բոլոր ուժերին կոչ ենք անում չմտնել ատելության պատերազմի մեջ, թողնել որ «այո»-ի ճամբարն իր «այո»-ն քարոզի»:

 

 

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ