06 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն ծայրից ծայր հակասահմանադրական է. Էդմոն Մարուքյան

Մենք անդադար ասում ենք, որ պատրաստ ենք դիմել ՍԴ: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Էդմոն Մարուքյանը՝ խոսելով Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի ուղարկելու նախագիծը վիճարկելու մասին, ըստ էության ակնարկելով, որ ԲՀԿ-ն խոչընդոտում է այս գործընթացին: Ասաց`համապատասխան թվով ստորագրություններ չունեն, դրա համար վերոնշյալ հարցը փակված է:

Մարուքյանը հայտարարեց, որ Հայաստանի իշխանությունները հարմարվել ու վայելում են Սերժ Սարգսյանի ժառանգած համակարգը, սակայն համաձայն չէ, որ Հրայր Թովմասյանն աշխատի:

Ինչ վերաբերում է անձամբ Հրայր Թովմասյանին, Մարուքյանն ասաց, որ նա պետք է հեղափոխությունից հետո հրաժարական տար գնար, քանի որ իշխանական թիմը հեռացել էր. «Սա բարոյական տիրույթում եմ ասում: Իսկ իրավական առումով նա խնդիրներ չունի»:

Հանրաքվեի մասին. Մարուքյանի խոսքով՝ այն ծայրից ծայր հակասահմանադրական է. «Մենք նաև ասել ենք, որ հենց խորհրդարանում կարող են հոդվածը փոխել, 3,5 միլիարդ չծախսեն, մարդկանց ընտրատեղամասեր չտանեն: Սակայն երկու փաստարկներն էլ մերժվեցին՝ հայտարարելով, թե ժողովրդավարություն է: Սակայն մոռանում են, որ ժողովրդավարությունը նաև օրինականություն է ենթադրում, իսկ այս պրոցեսն իրավական բեսպրիդելի շրջանակներում է ընթանում»:

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ