17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Սթափվե՞նք». փոխհրաձգություն՝ Արսեն Թորոսյանի և «Իմ քայլի» պատգամավոր Նարեկ Զեյնալյանի միջև

Որոշում է կայացվել ՍՊԻԴ-ի կենտրոնը միացնել Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցին, որի կապակցությամբ գրություն եմ ստացել ՁԻԱՀ-ով ապրող մարդկանց հանրույթի կողմից՝ բազմաթիվ ստորագրություններով և ՍՊԻԴ-ի կենտրոնի կոլեկտիվի կողմից, որոնք իրենց մտահոգությունն են հայտնում որոշման կապակցությամբ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը:

«ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անունից հարցում-գրություն եմ ուղարկել առողջապահության նախարարություն՝ մի շարք հարցերի պարզաբանում ստանալու համար։
Պարզաբանումը ստանալուց հետո ԱԺ-ում կկազմակերպվի այդ թեմայով քննարկում բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ»,-ընդգծել է նա:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի պատասխանը չի ուշացել. «7-րդ գումարման ԱԺ աշխատանքների ընթացքում գրեթե չի եղել որևէ նախաձեռնություն առողջապահության նախարարության կողմից, որը «չքննադատվի» պատգամավոր Նարեկ Զեյնալյանի կողմից: Արդեն չեմ էլ հիշում դրանց թիվը` մարդու պապիլոմավիրուսի պատվաստում, ուռուցքաբանության ծրագրում փոփոխություններ, գլխուղեղի կաթվածի ծրագիր, սանավիցիա, ծննդօգնության ծառայությունների բարելավում, բուժհիմնարկների կառավարման հարցեր, հակածխախոտային միջոցառումներ, դեղերի մասին օրենք և այլն:

Հիմա էլ հերթը հասավ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ոլորտում մեր վարած քաղականության «քննադատությանը» (միայն ՍՊԻԴ-ի կենտրոն արտահայտությունն իսկ նման «ոլորտային» պաշտոնյայի կողմից արդեն իսկ անընդունելի է):

Կարծում եմ ոմանց մոտ թյուր կարծիք է ձևավորվել, թե պատգամավորական գործունեությունը միայն ոլորտային նախարարին բազում «բացահայտող» հարցումներ անելով ու ցանկացած նախաձեռնություն հանրայնորեն պախարակելով է արտահայտվում:

#սթափվե՞նք»,-գրել է նա:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ