06 Մարտի, Հինգշաբթի, 2025
KFC

Ապրեք երեխեք ջան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՄԵԴԱԼՆԵՐԸ

Մեկնարկել են դպրոցականների 2014 թվականի միջազգային առարկայական օլիմպիադաները` մեր հավաքականների մասնակցությամբ:

<<Մաթեմատիկա>> առարկայի 55-րդ միջազգային օլիմպիադան անցկացվել է հուլիսի 3-ից 13-ը Հարավաֆրիկյան Հանրապետությունում: Հայաստանի թիմը նվաճել է 2 արծաթե, 1 բրոնզե մեդալ և 3 գովասանագիր:

<<Կենսաբանություն>> առարկայի 25-րդ միջազգային օլիմպիադան անցկացվել է հուլիսի 6-ից 13-ը Ինդոնեզիայում: Մեր երեխաները նվաճել են 3 բրոնզե մեդալ:

Ընդհանուր առմամբ այս պահին մենք արդեն ունենք 6 մեդալ:

Շնորհավորում եմ բոլորիս: Շնորհակալ եմ մեր աշակերտներին, մարզիչներին, իրենց ուսուցիչներին Հայաստանի պատիվը բարձր պահելու համար:

Հաջողություն եմ մաղթում մեր մնացած օլիմպիական թիմերին: Առջևում դեռ քիմիայի, ֆիզիկայի, ինֆորմատիկայի և աստղագիտության միջազգային օլիմպիադաները:

ԱՊՐԵՔ, ԵՐԵԽԵՔ ՋԱՆ

ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի Facebook-յան էջից

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ