24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

ՀՔԾ պետը բարոյական իրավունք չունի վերամբարձ մտքեր հայտնել ԶԼՄ մասին. Ենոքյան

Քաղաքագետ Աղասի Ենոքյանը գրում է․ 

«Երբ ՀՌՀ-ն ի վերջո հայտարարում է, որ Հանրայինի «Լուրերի» ռեպորտաժը խախտել է ՍԴ նախագահի անմեղության կանխավարկածի սկզբունքը, իսկ ՀՔԾ-ն հրապարակայնորեն հորդորում է ՀՌՀ-ին ձեռնպահ մնալ քրեական գործերի և ՀՔԾ գործունեության մասին վերլուծություններ անելուց, ապա ՀՔԾ պետն առնվազն պետք է գիտակցի, որ մասնագիտական աշխատաշուկայում ՀՌՀ ղեկավար Տիգրան Հակոբյանի ձախ կոշիկն իրենց ավելի թանկ արժի: Վերջիվերջո, խոսքը գնում է ՀՀ քաղաքացու դեմ հակաքարոզչական նպատակներով ՀՔԾ-ի պետ Սասուն Խաչատրյանի և հարկատուների գումարներով ֆինանսավորվող Հանրային հեռուստաընկերության լուրերի բաժնի տնօրեն Պետրոս Ղազարյանի կողմից համատեղ նախաքննական նյութերի ընտրողաբար և միակողմանի օգտագործման մասին` անմեղության կանխավարկածի սկզբունքի կոպիտ ոտնահարմամբ:

Եվ սա ՀՌՀ-ից շատ ավելի առաջ արձանագրել են ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը, հասարակական մի շարք նախաձեռնություններ, ինչպես նաև Հանրայինի «Լուրերի» ռեպորտաժը առիթ է հանդիսացել, որպեսզի ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցով համազեկուցողները իշխանությունների հանդեպ կոշտ գնահատականներով հանդես գան: Եվ, ինչքան էլ Հ1-ի Պետրոս Ղազարյանին փրկօղակ նետելու խնդիր լինի, միևնույնն է երկրում ստեղծված իրավական վակխանալիայի գլխավոր պատասխանատուներից մեկը` Սասուն Խաչատրյանը, բարոյական որևէ իրավունք չունի վերամբարձ մտքեր հայտնել զանգվածային լրատվամիջոցների և դրանց գործունեության գնահատականների մասին»,- գրել է նա:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ