06 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Դիպուկահարներ «ՔՊ» նիստի ժամանակ. ինչից է վախենում Նիկոլ Փաշինյանը /տեսանյութ/

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վերջերս տեղի ունեցած նիստերից մեկի ժամանակ, որին ներկա է գտնվել նաև Նիկոլ Փաշինյանը, Սայաթ Նովա-Չարենց խաչմերուկում գտնվող «ՔՊ» գրասենյակի շենքը հսկվել է դիմակավորված դիպուկահարների կողմից։

Այս մասին տեղեկացրել է AntiFake.am-ին դիմած քաղաքացին և տեսանյութ տրամադրել։

Փաստ է, որ վերջին շրջանում պետական ահռելի միջոցների հաշվին Նիկոլ Փաշինյանն անընդհատ ավելացնում է իր անձնական անվտանգությունը։ Հիշենք ամբողջությամբ զրահապատ նոր մեքենաների ձեռքբերումը, Ֆրանսիա ուղևորվող կառավարական պատվիրակության օդանավին ռազմական ուղղաթիռով ուղեկցումը, և բոլորովին վերջերս կառավարական առանձնատների մուտքը նոր պատնեշներով և «դռոնների» խլացուցիչներով պաշտպանելը, հիմա էլ, փաստորեն՝ հարազատ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նիստերին դիպուկահարների հսկողությամբ մասնակցելը։

Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանն իսկապես վախենում է։ Գուցե Նիկոլ Փաշինյանի վախերը պայմանավորված են իր վկայակոչած «ներքին վտանգներո՞վ», «հիբրիդային հեղաշրջման փորձերո՞վ», բայց մի՞թե «ներքին վտանգներից» պաշտպանվելու համար Նիկոլ Փաշինյանին դիպուկահարներ են պետք։

Ըստ երևույթին` Նիկոլ Փաշինյանը վախենում է արտաքին ուժերից և նրա վախերն առնչվում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում առկա զարգացումներին։

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ