06 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Ժնևի բանակցային մարաթոնը եզրափակող 3 հայտարարություններից պարզվում է, որ սեղանին իրականում դրված է փաստաթուղթ, ինչը Փաշինյանը պարբերաբար հերքում էր. Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների ժնևյան հանդիպումից հետո երկու երկրների, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարություններին։ Գրառման մեջ ասվում է.

«Ժնեւի բանակցային մարաթոնն եզրափակող 3 հայտարարություններից՝ ԵԱՀԿ Մինսկի խումբ, Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ-ներ, պարզ է դառնում, որ.

1. Իրականում տեղի է ունենում ինտենսիվ բանակցային գործընթաց, որի մասին Հայաստանի իշխանությունները գերադասում էին լռել։

 

2. Սեղանին իրականում դրված է փաստաթուղթ, ինչը նույնպես պարբերաբար հերքում էր Նիկոլ Փաշինյանը։

3. Արցախի՝ բանակցային ձեւաչափ վերադարձնելու փաշինյանական խոստումը մնացորդային հիշատակման է արժանացել, այն էլ՝ բացառապես Հայաստանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ։

4. Մինսկի խումբը կոչ է արել պահել բանակցությունների կոնֆիդենցիալության սկզբունքը, այսպիսով կշտամբելով փաշինյանական զեղումները Կապանում։

5. Վերջին կոչը Հայաստանի իշխանությունները հետայսու օգտագործելու են «մենք ուզում էինք թափանցիկ լինել, բայց համանախագահները դեմ են» մնջախաղը բեմադրելու համար։

6. Հաղորդագրությունից հասկանալի չէ ամենակարեւորը՝ կարգավորման 3 սկզբունքների եւ 6 էլեմենտների շուրջ կոնկրետ գործընթացները։

Ինչպես կասեր «դասականը», սատանան մանրուքների մեջ է»։

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ