25 Հունվարի, Կիրակի, 2026
KFC

Առաջիկա մեկ-երկու ամիսներին ՍԴ-ի թեման մեկընդմիշտ կփակվի. ԱԺ փոխնախագահ

Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի ժամկետն ինձ հայտնի չէ, բայց ենթադրում եմ, որ առաջիկա մեկ-երկու ամիսներին այդ թեման մեկընդմիշտ կփակվի, լրագրողների հետ զրույցում այսօր ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։

«Հիմա փակագծեր բացել չեմ կարող։ Առաջիկա մեկ-երկու ամսվա մեջ հանգուցալուծումը բոլորի համար պարզ կլինի։ Ժամկետները պայմանավորում եմ այն գործընթացներով, որոնք ավարտին են հասցվում։ Իրավական գործընթացների մասին եմ խոսում», – նշեց Սիմոնյանը:

Նա չբացառեց իր նշած ժամկետներում սահմանադրական փոփոխությունների կյանքի կոչումը և այդ ճանապարհով ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը։

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ