02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Նարեկ Սամսոնյանը հրաժարվել է ներկայանալ Հատուկ քննչական ծառայություն

«Քաղաքացիական գիտակցություն. ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը հրաժարվել է ներկայանալ ՀՔԾ։

«Ինչպես և տեղեկացրել էի, ՀՔԾ կողմից հրավիրվել էի գրառումներիս մասով «բացատրություն» տալու: ՀՔԾ քննիչի կողմից առավոտյան զանգ ստացա և հեռախոսի մյուս կողմից Լեռնիկ անունով քննիչը ինձ հրավիրում էր ՀՔԾ` բացատրություն տալու` առանց գրառման, կամ նախապատրաստվող նյութերի մասին բավարար տեղեկատվություն տրամադրելու: Պահանջեցի, որ քննիչն ինձ գրավոր ծանուցում ուղարկի և պարտադիր նշի, թե ինչ գրառման մասով են բացատրություն ակնկալում ինձանից: Ցավոք սրտի, ծանուցագրի մեջ ևս ՀՔԾ-ի կողմից բավարար տեղեկատվություն չկար` բացի բացատրություն տալու «ԱՌԱՋԱՐԿԻՑ»:

Իրավապաշտպանների և փաստաբանների հետ խորհրդակցելով որոշել եմ օգտվել իմ իրավունքից և չընդունել ՀՔԾ կողմից բացատրություն տալու առաջարկը: Որոշմանս վրա կարևոր ազդեցություն է ունեցել այն, որ իմ խորին համոզմամբ` ՀՔԾ ներկայիս ղեկավարությունը որևէ աղերս չունի իրավաբանության և իրավական գործընթացների հետ: Ավելին, ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը ներկայիս ամենաքաղաքականացված պաշտոնյան է, որի նկատմամբ իմ ունեցած կարծիքը հայտնել եմ բազմիցս: Կարծում եմ, որ իրավական պետության պայմաններում Սասուն Խաչատրյանը պետք է լինի ոչ թե ՀՔԾ պետի պաշտոնում, այլ բանտախցում, և հուսով եմ` այդ օրը սարերի հետևում չէ:

Հ.Գ. Վերջին շրջանում բազմիցս հայտնել եմ, որ ես իմ իրավունքների շրջանակներում հրաժարվելու եմ համագործակցել ակնհայտ քաղաքական գործիքի վերածված ՀՀ իրավապահ մարմինների հետ: Ներկայումս ևս հաստատում եմ իմ այս դիրքորոշումը և հայտնում եմ, որ քանի դեռ իմ կարգավիճակը ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով ինձ չի պարտադրում ներկայանալ նախաքննական որևէ մարմնի, ես օգտագործելու եմ իմ իրավունքը և չեմ մասնակցելու ներկայիս իշխանությունների կողմից ուղղորդվող քաղաքական շոուների», – գրել է Նարեկ Սամսոնյանը։

 
 
KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ