17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Սա քաղաքական որոշում է, ի՞նչ կա զարմանալու. Բադասյանը՝ Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովում Արփինե Հովհաննիսյանին չընդգրկելու մասին

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը չի ժխտում, որ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովում ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանին չընդգրկելը քաղաքական որոշում է:

«Այո, սա քաղաքական որոշում է, ի՞նչ կա այդտեղ զարմանալու, քաղաքական որոշում է կայացվել», – լրագրողների հետ ճեպազրույցում ասաց նախարարը:

Նրա խոսքով՝ թեկնածուները ընտրելիս դրված չի եղել նպատակ՝ ընդդիմադիրների կամ իշխանամետների ընտրել:

«Այնտեղ պետք է իրավաբան գիտնականներ և ՀԿ ներկայացուցիչներ լինեին: Գնահատում ենք Արփինե Հովհաննիսյանի անկեղծ մղումները, որ ինչպես ինքն է հայտարարել՝ անկեղծ մղումներով պատրաստ է օգնել, բայց չենք ուզում այս քայլով ցույց տալ, որ իր օգնության կարիքն ունենք կամ չունենք», – ասաց Բադասյանը:

Նա նշեց, որ թեև կասկածի տակ չի դնում Հովհաննիսյանի մասնագիտական գիտելիքները, մինչդեռ հանձնաժողովում ընդգրկված անձինք չունեն քաղաքական պատկանելիություն: Բադասյանը նկատեց նաև, որ Արփինե Հովհաննիսյանի հայտում նշված է եղել, որ ինքը նախորդ սահմանադրական փոփոխությունների աշխատանքներին է մասնակցել, ինչն ինքնին դրական գնահատականի չի կարող արժանանալ:

Ճշտող հարցին, թե արդյոք Հովհաննիսյանին հանձնաժողովի աշխատանքներին չներառելը պայմանավորված է միայն այդ հանգամանքով, հետևաբար ով մասնակցել է 2015 թվականին սահմանադրական փոփոխությունների աշխատանքներին, չի կարող ընդգրկվել ներկայում կազմավորվող հանձնաժողովի աշխատանքներում, նախարարն ասաց.

«Ոչ թե ով 2015-ին մասնակցել է աշխատանքներին չի կարող մասնակցել հիմա, այլ այդ հանգամանքը այս փուլի ընտրությունների համար դրական չէր կարող համարվել, բայց ես ի գիտություն եմ ընդունել, որ տիկին Հովհաննիսյանն անկեղծ մղումներով ուզում է օգնել մեզ, մենք այդ օգնությունից չենք հրաժարվի, սա ոչ առաջին, ոչ վերջին ֆորմատն է», – եզրափակեց խոսքը Բադասյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ