29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Արցախում “լռության” օր է. Ազգ

Այսօր Արցախում լռության օր է: Լուռ են տեղական լրատվամիջոցները, նախագահի թեկնածուներն ու նախընտրական շտաբների ղեկավարները: Այլ կերպ ասածՙ ընտրողներին տրվում է մեկ օր ժամանակՙ կողմնորոշվելու եւ առաջիկա հինգ տարվա համար իրենց եւ երկրի համար կարեւոր որոշում ընդունելու:  Այս թեմային անդրադարձել է “Ազգ”-ը: Նախագահական ընտրություններում ներկայացվել է 3 թեկնածուՙ գործող նախագահ Բակո Սահակյանը, ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վիտալի Բալասանյանն ու Ագրարային համալսարանի Ատեփանակերտի մասնաճյուղի պրոռեկտոր Արկադի Սողոմոնյանը:

Երեք թեկնածուների հետ հարցազրույցներն  օրաթերթը նախորդ շաբաթ ներկայացրել է ընթերցողներին: Նրանք խոստանում են, որ կյանքը կդարձնեն առավել հարմարավետ, լուրջ ուշադրություն կդարձնեն սոցիալական ուղղվածությանը, բանակի խնդիրներին ու արտաքին քաղաքականությունում կփորձեն արձանագրել առաջխաղացում: Սա ԼՂՀ-ում անկախություն ստանալուց հետո 6-րդ նախագահական ընտրությունն է: Մինչ այդ անցկացված բոլոր ընտրություններում տեղական եւ միջազգային դիտորդներն արձանագրել են առաջընթաց եւ ժողովրդավարական մթնոլորտ:

 

Համաձայն ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տարածած հաղորդագրության, հուլիսի 16-ի դրությամբ ընտրողների թիվը կազմում է 98.909: Քվեարկությունը կսկսվի հուլիսի 19-ի առավոտյան ժամը 8-ին եւ կավարտվի երեկոյան ժամը 20:00-ին: Կազմավորվել է 274 ընտրական տեղամաս, որոնցից մեկըՙ ՀՀ-ում ԼՂՀ ներկայացուցչությունումՙ ՀՀ-ում ժամանակավորապես գտնվող կամ բնակվող ԼՂՀ քաղաքացիների ընտրական իրավունքի իրականացումն ապահովելու նպատակով:

 

Համաձայն ԼՂՀ սահմանադրության 62-րդ հոդվածիՙ ԼՂՀ նախագահ կարող է ընտրվել վերջին 10 տարում ԼՂՀ քաղաքացի հանդիսացող, վերջին 10 տարում ԼՂՀ-ում մշտապես բնակվող եւ ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք, ում 35 տարին լրանում է առնվազն ընտրությունների օրը:

 

ԿԸՀ-ն ԼՂՀ նախագահի ընտրության նախնական արդյունքները կամփոփի, արձանագրությամբ կվավերացնի ու հանրային ռադիոյի եւ հանրային հեռուսատեսության ուղիղ եթերով պաշտոնապես կհրապարակի մինչեւ հուլիսի 20-ի ժամը 20:00-ն:

 

Արցախ են ժամանել մեծ թվով դիտորդներ, ովքեր ընտրություններից հետո զեկույցներ կհրապարակեն ընտրությունների արդյունքների վերաբերյալ: Նախագահական ընտրությունները լուրջ ստուգատես են եւ կարեւոր ազդակ, հերթական անգամ միջազգային հանրությանն ու մեր հարեւաններին ապացուցելու, որ ԼՂՀ-ն քայլ առաջ է կատարել ժողովրդավարության հարցում, եւ այս երկրում, դեմոկրատիան առավել բարձր մակարդակի վրա է, քան միջազգային ամբիոններում ագրեսորի կերպարով ներկայացող Ադրբեջանում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ