Նիկոլ Փաշինյանը փախնելու է Հայաստանից՝ վերցնելով իր հետ Հրայր Թովմասյանի նվիրած գրիչը. Նարեկ Սամսոնյան
Նիկոլ Փաշինյանն այլևս ի վիճակի չէ այն ողջ պատասխանատվությունը տանել ՀՀ վարչապետի պաշտոնում, որն ունի, ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը։
«Եթե մարդը այսպիսի իրավիճակներում է այսպես խառնվում, պատկերացնո՞ւմ եք, որ պատերազմ լինի՝ ինչ ենք ունենալու, հետևաբար Փաշինյանն ինքն իրեն մտցրել է քաղաքական վերջնախաղ», – ասաց նա։
Սամսոնյանը նշեց, որ առաջիկայում քաղաքական դաշտում լուրջ զարգացումներ են սպասվում:
«Բոլորդ պատրաստվեք քաղաքական շատ բուռն և արագ զարգացումների: Փաշինյանի դեմ մարդիկ սկսել են խաղալ այնպես, ինչպես հարկն է, այսինքն՝ իր պես: Ավելի լուրջ կապանքների դեպքում Նիկոլ Փաշինյանը փախնելու է Հայաստանից՝ վերցնելով իր հետ Հրայր Թովմասյանի նվիրած գրիչը: Հրայր Թովմասյանին Նիկոլ Փաշինյանն իր ձեռքով դարձրեց քաղաքական մեծ ու ծանրակշիռ գործոն», – ասաց Սամսոնյանը: