08 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Թող որևէ մեկի մտքով չանցնի, թե Նիկոլ Փաշինյանի փախչող ինքնաթիռում աներձագի կողքի նստատեղն իրենն է լինելու

Ամենանողկալին այն է, որ Նիկոլ Փաշինյանն ու իր դռան տակ վնգստացող քննիչները շատ լավ գիտեն, որ ՍԴ նախագահի բնակարանում ոչ մի ապօրինի բան չեն հայտնաբերելու: Շատ լավ գիտեն, որ ՍԴ նախագահի բնակարանում ոչ մի «կոմպրոմատ» չեն գտնելու: Բերիական այս ներկայացումը կազմակերպել են Հրայր Թովմասյան ամուսնու, հոր, զավակի վրա ճնշում գործադրելու, հոգեբանորեն ընկճելու համար: Նողկալի է, որ հասել են ինքնաստորացման հատակին ու ստիպված են ընտանիքի վրա ռեպրեսիաներ կիրառելու միջոցով բավարարել սեփական ոչնչությունից բխող կապրիզները:

Այսինքն` հասել են մի եզրագծի, որից այն կողմ մնում է ընտանիքի պատանդառությամբ հրաժարական պարտադրելը: Սանիկներ, ընկեր-հարազատներ պատանդառելը, կարծես, չի աշխատում, մնացել է ընտանիքի խաղաքարտը գործածելը: Մասնագիտական ինքնագահատական ու խիղճը ժողվարչապետի ոտքերի տակ դրած ՀՔԾ ենիչերիներին վստահեցնում եմ, որ ոչինչ հավերժ չէ, ու թող որևէ մեկի մտքով չանցնի, թե Նիկոլ Փաշինյանի փախչող ինքնաթիռում աներձագի կողքի նստատեղն իրենն է լինելու: Չի լինելու այդպես, որևէ մեկիդ համար տեղ չի լինելու: Սա հիշեք ու շարունակեք ձեր իրավական ղասաբությունը: Գրում է նախկին ԱԺ պատգամավոր Միհրան Հակոբյանը: 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ