Սերժ Սարգսյանը պաշտոնապես հայտարարել է հողեր հանձնելու մասին, նրան մեղադրելու համար հիմքեր կան. Արմեն Գրիգորյան
Սերժ Սարգսյանն իր բազմաթիվ հարցազրույցներում պաշտոնապես հայտարարել է հողեր հանձնելու մասին: Կարող եք նայել ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցները: Երբ նրան դրա համար մեղադրել են, հիմք եղել է, մեր կառավարությունն այդ մասով հրապարակային ասել է այն, ինչ կատարվում է: Այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը: Այսօր ևս ԱԽ քարտուղարը ասաց, որ Հայաստանում հեղաշրջման փորձ է եղել:
Դիտարկմանը՝ ԱԱԾ-ից ասել են, որ նման տեղեկատվություն չունեն, և հարցին, թե ում պետք է հավատա հասարակությունը՝ ԱԱԾ-ին, թե՝ իր հայտարարությանը, Գրիգորյանն ասաց, որ ԱԱԾ-ի պատասխանը մի փոքր այլ է. «Ես այդ հայտարարության մեջ հերքում չեմ տեսնում»:
Հարցին, թե իրենց քաղաքական թիմում եղել են արդյո՞ք մարդիկ, ովքեր փորձել են նման քայլեր անել, ԱԽ քարտուղարը բացասական պատասխպան տվեց:
Իսկ հարցին՝ արդյո՞ք կան մարդիկ, ովքեր պաշտոն են զբաղեցրել վերջին 1,5 տարվա ընթացքում ու նման քայլեր են արել, Գրիգորյանը պատասխանեց՝ հնարավոր է: