24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Արդեն մեկ ամիս է ժողովուրդը պայքարում է ծննդատների համար: Բավական է եղածը քանդել

Թե բա, կարողա ամեն շենքի մոտ մի հատ ծննդատուն ունենանք: Չէ նոր ծննդատուն ունենալ պետք չէ,անհրաժեշտ է եղածը պահպանել , զարգացնել: Ռազմավարություն չունեք, շատ վատ է:

Արդեն մեկ ամիս է ժողովուրդը պայքարում է ծննդատների համար, մեկ ամիս է բուժաշխատողները առանց ֆինանսավորման սպասարկում են բնակչությանը և վախով սպասում, թե երբ են համալերելու գործազուրկների շարքը: Ու շատ զարմանում եք, որ բուժաշխատողները խալաթներով դուրս էին եկել բողոքի ակցիայի: 

Այստեղ հարց է առաջանում ,իսկ երբ հեղափոխության օրերին նույն բուժաշխատողները հիվանդանոցային խալաթներով միանում էին քայլերթներին, էդ ժամանակ չզարմացա՞ք ու չնկատեցի՞ք:

Կառուցողական ռազմավարությամբ էիք սնում մարդկանց`հանուն հպարտ քաղաքացու,օրենքից ու օրինական գործողություններից էիք խոսում:Մարդասիրություն,հայրենասիրություն եք քարոզում: Սահմանամերձ գյուղերը դատարկելով ,մարդկանց զրկելով հարմարավետ ապրելու հնարավորությունից,դարձնելով գործազուրկ`սա է ռազմավարությունը: Կամ ի՞նչու են հղիները Ոսկեպար գյուղից գերադասում գնալ Աչաջուր ,որը ավելի հեռու է, քան Նոյեմբերյան,որը ավելի մոտ է: Շատ վատ է ,որ այս հարցին կառավարությունում մարդիկ պատասխան չունեն,կամ ունեն ,բայց չեն բարձրաձայնում:

Այդ հատվածը թշնամու դիտակետի տակ է, և որպեսզի ապահով լինի ,այնտեղ շրջանցման ճանապարհ կա,որը քանդված վիճակում է: Նաև ավելացնեմ, որ կառավարությունը ընդունած օրենք ունի,որտեղ ասվում է, որ յուրաքանչյուր բնակիչ ունի ազատ ընտրության իրավունք և կարող է ինքը որոշել ,որ բժշկական կենտրոններում պետք է ստանա բուժօգնություն:

Իսկ փաստը, որ Ոսկեպարից հղիները գնում են Աչաջուր ,խոսում է այն մասին ,որ շատ վստահելի ծննդատուն է և վստահելի բուժանձնակազմ:Եվ մարդիկ իրենց ծննդկանի և նորածնի կյանքը վստահում են հենց Աչաջուր ԱԿ – ի անձնակազմին:

Հիմա ստացվում է, որ հենց businessman նախարարն է մամիպուլյացիա անում ,և վարչապետին սխալ տեղեկություններ տալիս:Ծննդատների վերաբերյալ ,այնել սահմանամերձ գոտիներում, պետք է լինել կառուցողական: Բավական է եղածը քանդել:

 

Գրում է Պարացելսուս հկ-ի նախագահ Նուննե Ներսիսյանը

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ