20 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

«5-րդ ալիք»-ի սեփականատերը կմնա կալանքի տակ

Րոպեներ առաջ Վերաքննիչ դատարանը մերժեց «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանի պաշտպանների բողոքը: Նշենք, որ Թավադյանի պաշտպանները բողոքարկել էին Թավադյանին կալանավորելու առաջին ատյանի դատարանի որոշումը: Դատական նիստին Արմեն Թավադյանը ներկա չի եղել.

«Այսօր նույնիսկ չենք խնդրել, որ պարոն Թավադյանին ուղեկցեն այս դատական դահլիճ, որովհետեւ կանխատեսում էինք նման դատական ակտ»,-ասել է Թավադյանի պաշտպանը՝ հավելելով, որ բողոքարկման գործընթացը կուղղվի եվրոպական դատարան:

Հիշեցնենք, Արմեն Թավադյանը 2019-ի դեկտեմբերի 24-ին ձերբակալվել էր, նրան մեղադրանք է առաջադրվել «կազմակերպված խմբի կողմից վկային կամ տուժողին սուտ ցուցմունք տալու նպատակով կաշառելու հատկանիշները» դիտարկող Քրեական օրենսգքի հոդվածով: Դատարանը Թավադյանին 2 ամսով կալանավորելու որոշում էր կայացրել, ինչը չփոխվեց նաեւ լրատվամիջոցների ներկայացուցիչների անձնական երաշխավորությամբ:

 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ