18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Սերգո Կարապետյանի ճակատագիրը, քրեական գործով վկա՞ կլինի, թե՞ մեղադրյալ կլինի, դա ինձ քիչ է հետաքրքրում». Էդուարդ Շարմազանով

Այսօր ՀՔԾ-ն Սերժ Սարգսյանի նկատմամաբ հարուցված քրեական գործի վերաբերյալ հաղորդագրություն տարածեց, և պարզ դարձավ, որ առանձնապես խոշոր չափերով յուրացման մեղադրանք է առաջադրվել նաև գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանին, նրա տեղակալ Սամվել Գալստյանի ու նույն նախարարության բուսաբուծության վարչության պետ Գևորգ Հարությունյանին։ Մենք գրել էինք, որ Սերգո Կարապետյանը  ցուցմունք էր տվել Սերժ Սարգսյանի դեմ, և մեզ առերեսումից մանրամասներ էին հայտնի դարձել։ Մասնավորապես, որ ողջ առերեսման ժամանակ բացառապես իր ոտքերին նայած Սերգո Կարապետյանին Սերժ Սարգսյանը հարցրել է. «Սերգո, ես նման բան քեզ ասե՞լ եմ»: Հիշեցնենք․ նախկին գյուղնախարարը ցուցմունք է տվել, որ Սերժ Սարգսյանի ցուցումով է գյուղերին դիզվառելիք տրամադրելու տենդերը տվել Ֆլեշի Բարսեղին, չնայած ավելի ցածր գին առաջարկող է եղել։
Սերգո Կարապետյանը պատասխանել է․ «Պարոն նախագահ, ես հավատացյալ, ազնիվ մարդ եմ, ես սուտ չեմ կարող ասել»: «Բա որ հավատացյալ մարդ ես, ինչո՞ւ ես իմ ապօրինի հրահանգը կատարել և պետությանը վնաս պատճառել, Սերգո»,- հարցրել է Սերժ Սարգսյանն ու հայհոյել:

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովին հարցրինք, թե Սարգսյանի գործի հետագա քննության վրա ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ Սերգո Կարապետյանին որպես մեղադրյալ ներգրավելը․
«Հայաստանի հանարապետական կուսակցությունը Սերժ Սարգսյանի դեմ սարքված, կարված, շինծու քրեական գործի վերաբերյալ պաշտոնական հայտարարությամբ հանդես է եկել  դեռ շաբաթներ առաջ, և բազմաթիվ առիթներով նշել եմ իմ կարծիքը․ սա համարում եմ քաղաքական դրդապատճառներով կարված, սարքված, շինծու քրեական գործ՝ ուղղված ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ։ Ես ավելացնելու բան չունեմ, սա շինծու, խայտառակ քրեական գործ է, որի պատվիրատուն օրվա իշխանություններն են»,- պատասխանեց Շարմազանովը։

Բայց ինչո՞ւ է մեղադրանք առաջադրվել Կարապետյանին՝ հարցրինք Շարմազանովին, չէ՞ որ նա Սերժ Սարգսյանի դեմ ցուցմունք էր տվել, պատասխանեց․

«Դա իրենց խնդիրն է՝ մեղադրանք կառաջադրե՞ն, թե՞ ոչ, ես կոնկրետ ասում եմ՝ նրա վերաբերյալ, ինչ կա, կուսակցությունը տվել է հստակ հայտարարություն, շատ ավելի վատ, որ Սերգո Կարապետյանն է ցուցմունք տվել, ես դա գնահատում եմ, որպես շինծու քրեական գործ, որպես կլյաուզա  և որպես քաղաքական հետապնդում։ Սերգո Կարապետյանի ճակատագիրը,  քրեական գործով վկա՞ կլինի, թե՞ մեղադրյալ կլինի, դա ինձ քիչ է հետաքրքրում»:

hraparak.am

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ