Մանրամասներ Ջիանի Բուքիքիոյի և Հրայր Թովմասյանի տեսազրույցից․ Հրապարակ
«Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի եւ Հրայր Թովմասյանի նախօրեի տեսազրույցի հիմնական թեման եղել են ՍԴ վաղ կենսաթոշակի օրենքի մեխանիզմները:
Բուքիքիոն ասել է. «Վենետիկի հանձնաժողովը Եվրոպայի սահմանադրական կարգի պահապանն է, ՍԴ նախագահները հանձնաժողովի գործընկերներն են, ուստի իրենք թույլ չեն տա, որ նրանց վրա ճնշումներ, անհարկի հետապնդումներ լինեն, անձեռնմխելիության նորմերը ոտնահարեն»,- ասաց ՍԴ մեր աղբյուրը:
Դա «կզսպի՞» կարմիր գծերը հատած ՀՀ իշխանություններին։ «Կդժվարանամ ասել, սակայն Բուքիքիոն առաջին հերթին հետաքրքրվել է վաղաժամ թոշակի օրենքի կամավորության սկզբունքով, նա լավ գիտի, որ հարուցվել են քրեական գործեր, դոսյեներ են հավաքվում»:
Բուքիքիոն, ըստ մեր աղբյուրի, վստահեցրել է, որ եթե նորմերը չպահպանվեն, իրենք խիստ հայտարարություն կընդունեն»: