24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Կոռուպցիան անմահ է: Հաջորդը հեռուստաընկերություններն են

Տեւական ժամանակ է փորձագիտական շրջանակները նկատում են, որ Սահմանադրական դատարանի դեմ իշխանական գրոհից հետո հաջորդ թիրախը հեռուստաընկերություններն ու մամուլն են: Ըստ այդմ՝ այն ԶԼՄ-նրը, որոնք փաշինյանի քիմքին անհաճո կլինեն, քանի որ վերջինիս  փիարին լծված չեն եւ մատուցում են այլընտրանքային տեսակետ, կկանգնեն լուրջ մարտահրավերների առջեւ՝ ընդհուպ մինչեւ փակում:

«Հայաստանում առնվազն երկու հեռուստաալիք կա, որ հանգիստ խղճով կարելի է անվանել կոռուպցիայի խոսափող»»,- Կառավարության այսօրվա նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա անդրադարձավ հեռուստատեսության ոլորտի մենաշնորհին։

«Հեռուստատեսային շուկայում մենք այսօր ունենք որոշակի մենաշնորհային դիրք։ Ես ուզում եմ պարզաբանել, թե ինչ կառուցվածքի մասին է խոսքը։ Ես չեմ հիշում ինչ ժամանակներից ՀՀ-ում ստեղծվել են երկու կառույցներ, այդ երկու կառույցներից մեկը բաշխում է Հայաստանում հեռուստատեսային գովազդի շուկայում գոյացած գումարները, իսկ մյուս ընկերությունը չափում է հեռուստաընկերությունների վարկանիշները և այդ գովազդային գումարները բաշխում է ըստ վարկանիշերի»։

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ