07 Փետրվարի, Ուրբաթ, 2025
KFC

Ծնվելիս որոշ նորածինների սեռն անհնար է որոշել. Նիկոլայ Բաղդասարյանի այս հայտարարությունից հետո պատգամավորները «կորցրել են գիտակցությունը»

ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նիստն այսօր սկսվեց 30 րոպե ուշացումով, քանի որ նիստի մեկնարկին՝ 10։00-ին ներկա էին միայն պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը և «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։

Վերջինս, չտեսնելով իր գործընկերներին, կատակեց. «Ստացվում է՝ այստեղ միակ գործազուրկը ես եմ։ Հարց՝ ինչու՞ եմ առավոտ 10-ին այստեղ եկել։ Պարո՛ն նախագահ, կարծում եմ՝ գիտեմ, թե մեր գործընկերներն այսօր ինչու են ուշանում նիստից։ Նրանք, ամենայն հավանականությամբ, կորցրել են գիտակցությունը և դեռ ուշքի չեն եկել Նիկոլայ Բաղդասարյանի երեկվա հայտարարությունից հետո, որ ծնվելիս որոշ նորածինների սեռն անհնար է որոշել»,-ասաց Գևորգ Պետրոսյանը։

Քվորումի բացակայության պատճառով նիստը հետաձգվեց 30 րոպե, որից հետո Վլադիմիր Վարդանյանը նկատողություն արեց գործընկերներին. «Եթե նիստը նշանակվում է ժամը 10-ին, նշանակում է՝ հանձնաժողովի անդամները պետք է նիստին ներկայանան ժամը 10-ին»,-ասաց Վլադիմիր Վարդանյանը՝ հույս հայտնելով, որ տեղի ունեցածը պայմանավորված է հետտոնական վիճակով և այլևս չի կրկնվի։

Աղբյուր` Փաստինֆո

 

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ