24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Կարծում եմ՝ ֆեյքերի դեմ պայքարել ընդհանրապես պետք չէ. Սամվել Մարտիրոսյան

Հայկական իրականության մեջ լրագրողները հաճախ լեգիտիմացնում են չստուգված տեղեկատվությունը, այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

Հարցին՝ իրատեսակա՞ն է, որ ֆեյքերից հնարավորինս խուսափելու համար յուրաքանչյուր անձի՝ ֆեյսբուք սոցիալական ցանցում գրանցվելու համար պետք է պարտադիր լինեն վերջինիս անձնագրային տվյալները, բանախոսը կեսկատակ պատասխանեց.

«Այդ դեպքում Ամասիայում պետք է համակենտրոնացման ճամաբար սարքենք, և ով սխալ է գրանցվում, այնտեղ տանենք ու մի երեք տարի աշխատեցնենք։ Չի կարելի. մարդիկ պետք է ազատ լինեն։ Կարծում եմ՝ ֆեյքերի դեմ պայքարել ընդհանրապես պետք չէ։ Պետք է հստակ ձևավորել տեղեկատվական հոսքերը, կրթել հանրությանը և ԶԼՄ-ների համար ավելի լավ միջավայր ձևավորել։ Ֆեյքերի, այլ ոչ թե պատճառների դեմ պայքարելով՝ ռեսուրսներն ուղղում ենք սխալ ուղղությամբ»։

Ասուլիսին ներկա ՀՀ փաստաբանների պալատի անդամ Վահան Հովհաննիսյանն իր հերթին հավելեց, որ օրենսդրության մակարդակով պետք է կեղծ տղեկատվության դեմ պայքար իրականացվի։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ