13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Երեկ ինչ-որ մեկը մուտք է գործել ԱԺ իմ պաշտոնական էլեկտրոնային հասցեն և X հարթակում գրանցվելու հայտ ուղարկել. Նաիրա Զոհրաբյան

Երեկ, կեսգիշերից հետո, 3 անց 32 րոպեին ինչ-որ մեկը մուտք է գործել ԱԺ իմ պաշտոնական էլեկտրոնային հասցեն եւ իմ էլեկտրոնային հասցեից James Mayer ներկայացած մեկը էլեկտրոնային X հարթակում գրանցվելու հայտ է ուղարկել, այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

«Սա այլեւս այլանդակություն է։ Ասեմ, որ ո՛չ իմ էլեկտրոնային հասցեն, ո՛չ իմ Messenger-ը, ո՛չ էլ իմ որեւէ այլ օգտահաշիվ որեւէ մեկի, կամ կառույցի համար հաստատապես հետաքրքրություն չեն ներկայացնում։

Ես ինչ մտածում եմ՝ այդ մասին հայտնում եմ հրապարակային, եւ իմ որեւէ օգտահաշիվ քրքրելու եւ այնտեղ ինչ-որ հույժ հետաքրքիր սկանդալ փնտրելու համար ավելորդ ռեսուրս մի ծախսեք։

Այդ կոնտեքստում ես բնավ հետաքրքիր չեմ։

 

Ուստի, ինչպես կասեր նախկին խմբագիրս՝ հանգիստ նստեք տեղներդ», – գրել է նա։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ