06 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

500 վերելակ փոխելու քաղաքապետարանի խոստմանը թերահավատորեն եմ վերաբերվում. Ռուսլան Բաղդասարյան

Ամանորից առաջ բարձրաձայնել էի վերելակների խնդիրը՝ ամանորյա չարդարացված ծախսերի փոխարեն, իսկ արդեն հիմա քաղաքային իշխանությունը հայտարարում է, որ 500 վերելակ կփոխարինվեն այս տարի: Այս մասին Facebook-ի էջում գրել է Դավիթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը:

Նա, մասնավորապես, գրել է.

«Մի կողմ թողնելով ֆինանսավորման աղբյուրները, որոնք կարող են լինել այնպիսի վատ կամ կասկածելի աղբյուրներից, որ հետո երեւանցիների «քթերից գա» (օրինակ՝ քաղաքի ենթակայությամբ ստեղծված աղբահանության հիմնարկը)՝ թերահավատորեն եմ վերաբերվում այդ խոստմանը, որովհետեւ բազմաթիվ տրված խոստումներ արդեն մոռացել են հենց իրենք (օրինակ՝ 500 000 ծառ տնկելը):

Բայց ամեն դեպքում լավ է, որ այն խնդիրները, որոնք առաջնահերթություն են երեւանցիների համար եւ ես բարձրաձայնում եմ, դրանց քաղաքային իշխանությունը սկսել է ականջալուր լինել:

Քաղաքային իշխանությու՛ն, մենք՝ երեւանցիներս ուշիուշով հետեւելու ենք, վերելակների փոխման գործընթացին: Եթե ձեր խոստումը կիրագործեք, մենք էլ կողջունենք:

Բայց չանելու դեպքում, որն ավելի հավանական է, քանի որ դուք պոպուլիզմի էնպիսի դոզա եք տվել մեր քաղաքացիներին, որ ասելու չի, այլեւս չենք հանդուրժելու ձեզ»:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ