02 Փետրվարի, Կիրակի, 2025
KFC

Հերթական կալանավորի մահը մնաց իրավապահ համակարգի խղճին․ Ժողովուրդ

«Հունվարի 7-ին ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում մահացած Կարեն Ծաղիկյանի եղբայրը՝ Դավիթ Ծաղիկյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում վստահեցրել է, որ եղբայրը բազմաթիվ հիվանդություններ ուներ, որոնք անհամատեղելի էին կալանքի հետ: Նա «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ծանր հանցագործության մեջ է մեղադրել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, ՀՀ դատական ողջ համակարգին:

«Գլխավոր դատախազին եւ արդարադատության, դատական համակարգին միայն այս գործով չէ, նրանց մեղադրում եմ ծանր հանցագործության մեջ. եթե այս երկրում կա նամուսով տղամարդ, թող նյութեր նախապատրաստի, ես դա փաստերով հիմնավորեմ, թե ինչու եմ իրենց հանցագործության մեջ մեղադրում: Այս դեպքը վերքիս վրա աղ լցրեց, եւ իմ այս հայտարարությունը ընդունեք որպես հաղորդում հանցագործության մասին», – մեզ հետ զրույցում նշեց նա:

Ստացվում է՝ գործը քննող դատավոր Արթուր Մկրտչյանը եւ հսկող դատախազ Արտակ Կարապետյանը, աչքի առաջ ունենալով Հաց բերող Արթուր Սարգսյանի դժբախտ օրինակը, դասեր չեն քաղել եւ ունենալով կալանավոր, որը կալանքի հետ անհամատեղելի հիվանդություններ ունի՝ խափանման միջոցը չեն փոխել: Եվ ստացվում է, որ հերթական կալանավորի մահը մնաց իրավապահ համակարգի խղճին»։

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ