22 Ապրիլի, Չորեքշաբթի, 2026
KFC

Տեքստը տրվել է «Դիանային» և նա գերազանցիկի պես անգիր կարդացել է․ իրավապաշտպան

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրում է․

«Դպրոցում, հատկապես ցածր դասարաններում, հիշում եմ, թե ինչ ոգևորությամբ էին դաս պատասխանում դասարանի գերազանցիկները։ Նրանց ոգևորությանը չափ ու սահման չկար, մանավանդ հայոց լեզվի դասերին, երբ ուսուցչուհին նրանց անգիր արտասանել էր հարցնում․

-Դպրոցի ճամփա՜ն, դժվա՛ր է, երկա՛ր․․․ և այլն։

Ինչո՞ւ հանկարծ հիշեցի մանկության այս դրվագները։

Փառապանծ ԱԱԾ-ի հայտնաբերած կեղծ օգտատեր Դիանա չգիտեմինչյանի խոսքն ինձ հիշեցրեց «գերազանցիկ» անգիր անողներին։ Եվ որքան էլ հետագայում մեր «պրոֆեսիոնալ» քննիչներն «ապացուցեն» նրա «ընդդիմադիր», «սադրիչ» էությունը, միևնույնն է, ես կմնամ այն համոզմունքին, որ նախապես տեքստը գրվել և տրվել է «Դիանային», և վերջինս մի քանի անգամ կարդալուց հետո, անգիր, «գերազանցիկի» առոգանությամբ այն կարդացել է։ Էլ չեմ ասում, առանց պաշտպանի «հարցաքննության» մասին։

Եվ վերջապես, ինչո՞ւ ԱԱԾ-ն և վարչապետին կից այլ իրավապահ կառույցները չէին և չեն ցուցադրում այլ ձերբակալված ընդդիմադիրների, օրինակ, Արսեն Բաբայանի խոսքը»։

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ