15 Մարտի, Saturday, 2025
KFC

ՍԴ դատավորներին կաշառելու օրենքի ընդունման խախտումներից ևս մեկը․ Արսեն Բաբայան

ԱԺ նախկին պաշտոնյա Արսեն Բաբայանը գրում է․

«ՍԴ դատավորներին կաշառելու օրենքի ընդունման խախտումներից ևս մեկը

Արդյոք պատգամավոր Վ․Հովակիմյանի առաջարկությունների հիման վրա ՍԴ դատավորներին կաշառք տալու մասին օրենքը կարող էր փոփոխվել առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ։

Ազգային ժողովի պաշտոնական կայքում սույն նախագծի պատմության բաժնում թեպետ առաջարկների ամփոփոթերթ հատվածը դատարկ է, այնուամենայնիվ առաջին ընթերցմամբ ընդունված տարբերակը, երկրորդ ընթերցմամբ ընդունված տարբերակի հետ համադրելիս, պարզ է դառնում, որ առաջին ընթերցմամբ ընդունված նախագծում կատարվել են փոփոխություններ։ Թե ինչպես են կատարվել փոփոխությունները, պարզ է դառնում Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի 10.12.2019 թ. արտահերթ նիստի տեսաձայնագրությունը դիտելիս 

(https://www.youtube.com/watch?v=1PpEd_5EuzE)

Տեսաձայնագրությունից պարզ է դառնում, որ պատգամավոր Վ․ Հովակիմյանը կատարում է համապատասխան առաջարկություններ, հիմնական զեկուցողը և հարակից զեկուցողները ասում են, որ դրանք իրենց համար ընդունելի են, առարկություն չի լինում և նախագիծը քվեարկության է դրվում համապատասխան փոփոխություններով։ Այնինչ, Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի 81-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն «1. Առաջին ընթերցմամբ ընդունված օրենքի նախագծի վերաբերյալ գրավոր առաջարկ ներկայացնելու իրավունք ունեն հեղինակը, խմբակցությունը և Կառավարությունը, ինչպես նաև հեղինակից բացի, մյուս պատգամավորները՝ շրջանառության մեջ դրված նախագծի միայն փոփոխված դրույթների վերաբերյալ»:

Պատգամավոր Վ․ Հովակիմյանի կողմից կատարված առաջարկությունները չեն վերաբերվել շրջանառության մեջ դրված, այսինքն առաջին ընթերցման դրված նախագծի փոփոխված դրույթներին: Հետևաբար այդ փոփոխությունները առաջարկվել են ոչ իրավասու սուբյեկտի կողմից, հետևաբար դրանք չէին կարող ընդհանրապես քննարկվել, ընդունվել և այդ տեսքով այն ներկայացվել երկրորդ ընթերցման։

Շարունակելի…

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ