17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Մահացած զինծառայողի հարազատները փակեցին Տիգրան Մեծ պողոտան

Երդվում եմ էսքան ժողովրդի մոտ, եթե Նիկոլ Փաշինյանը հիմա չիջնի, մեր հարցերին չպատասխպանի, վաղը այս ժամին թոռանս դիակը կհանեմ, կբերեմ, կդնեմ կառավարության շենքի առջև, լրագրողների հետ զրույցում ասաց բանակում դեռևս չպարզված հանգամանքներում մահացու հրազենային վիրավորում ստացած, ազգությամբ եզդի Արթուր Աջամյանի պապը։

Փաստաբան Հայարփի Սարգսյանն իր հերթին տեղեկացրեց, որ երեկ են ստացել դատաբժշկական փորձաքննության արդյունքները։

«Դիրքում, բացի սպանցվածից և վիրավորից, ևս հինգ զինծառայող է եղել։ Ստացվում է, որ երեք զինծառայողներ վնասվածքներ ունեն։ Այդ ուղղությամբ պետք է քննություն իրականացվի։ Շատ վտանգավոր փուլ է, և այս փուլից է կախված գործի հետագա ընթացքը։ Տուժող կողմի համար շատ բաներ փակ են, նախաքննական գաղտնիք են համարվում թե՛ դեպքի վայրի տեսաձայնագրությունները, թե՛ վկաների հարցաքննությունները», – նշեց փաստաբանը։

Այս պահին ցուցարարները կրկին փակել են Տիգրան Մեծ պողոտան։ Մահացած զինծառայողի մայրը նստեց գետնին՝ պահանջելով, որ իր մոտ բերեն որդուն սպանած անձին։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ