14 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

«Անդրանիկ Քոչարյա՛ն, 70 տարեկան մարդ ես, տղությունից ես խոսում, տղությունդ ո՞ւր մնաց». մահացած զինծառայողի հորեղբայր

Մենք ոչ մի քննություն չեմ ուզում, թող ինձ տրամադրեն գնդի մատյանը, ես իմ ձևով մեր տղային սպանողի դատաստանը կտեսնեմ, լրագրողների հետ զրույցում ասաց բանակում դեռևս չպարզված հանգամանքներում մահացու հրազենային վիրավորում ստացած, ազգությամբ եզդի Արթուր Աջամյանի հորեղբայրը։

«Թող իրենց քննություն էլ, իրենց կոծկելն էլ մնա իրենց։ Ես չեմ գնա իրանց սպանեմ, մարդասպան չեմ», – ասաց նա։

Զոհված զինծառայողի հորեղբայրը միաժամանակ հիշեցրեց, որ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը «տղու խոսք» է տվել իրեն՝ հետամուտ լինել հանցագործության բացահայտմանը։

«Մտավ թևներս, ասեց՝ «ձեր վիշտը կիսում ենք»։ Տարավ ներս, ասեց՝ «տղավարի խոսք եմ տալիս, ես ինքս կզբաղվեմ էս հարցով»։ Հիմա զանգում ենք, զանգերին  չի պատասխանում։ Բա տղությունդ ո՞ւր մնաց։ 70 տարեկան մարդ ես, տղությունից ես խոսում, տղությունդ ո՞ւր մնաց», – ասաց նա։

Արթուր Աջամյանի մայրն էլ պահանջեց իրեն թույլ տալ գնալ և տեսնել որդու հետ դիրքերում եղած, հրազենային վիրավորում ստացած զինծառայողին։ 

 
KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ