21 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Հասարակության ինչ-որ հատված մոլագարորեն ատում է իր մեջ հայի նվաճող տեսակը

Ժամանակին կայսերական նվաճող ազգ ենք եղել, այնքան տարածքներ նվաճեցիք ու բնակչություն ձուլեցինք, որ պետականության կորստից 1000 տարի անց էլ ինչքան մսխում էինք հին նվաճումները, մինչև վերջ չպրծացրեցինք:

Հետո մեր հետ ինչ-որ բան կատարվեց, անցյալի փառքը փչացնում է զգոնությունը կորցրած ազգերին, ցուցաբերեցինք հոգնածություն և կոմֆորմիզմ, ու մենք նվաճողից վերածվեցինք նվաճվողի (այն պարագայում, երբ աշխարհը չէր փոխվել՝ նվաճողները շարունակում էին ու մինչ օրս շարունակում են նվաճել), ինչը հանգեցրեց պետականության կորստի, իսկ արդյունքում նաև ազգային աղետի, և միմիայն պատահականությամբ ազգը ողջ կազմով չբնաջնջվեց:

Արցախյան ազգային-ազատագրական շարժումը մեզ, կարծես թե, որոշակիորեն ուշքի բերեց, և մենք նորից փորձարկեցինք նվաճողի դափնիները, արդյունքում ազատագրելով ոչ միայն Արցախը՝ իր շրջակա տարածքներով, դեռ հակառակորդի ագրեսիայի հիմնական կենտրոններից Աղդամն էլ վերածեցինք քարակույտի՝ որպես մեր նեոնվաճողականության նոր քաղաքականության խորհրդանիշ:

Սակայն, ցավոք, հոգնածության ու կոմֆորմիզմի հին բացիլները նորից սկսեցին պատել Հայոց օրգանիզմը, և հասարակության ինչ-որ հատված մոլագարորեն ատում է իր մեջ հայի նվաճող տեսակը՝ փորձելով մեկ րոպե շուտ ձերբազատվել Արցախյան նվաճումներից, բայց չեմ կարծում, թե դա այս անգամ կհաջողվի՝ հասարակությանը հիմնական զանգվածը առել է նվաճող ազգի համը:

Այն հաշվարկը, որ հայ ազգը տենչում է ամեն գնով խաղաղության, ներկայիս հասարակության մեջ չունի պարարտ հող, հայ ազգի պասիոնար հատվածը տենչում է փառքի և նոր նվաճումների …

Արգիշտի Կիվիրյան

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ