06 Սեպտեմբերի, Կիրակի, 2026
KFC

«Նիկոլավարի «զգուշացրեց» , որ այսօր լրատվամիջոցները բազմաթիվ պրոբլեմներ են առաջացնում իր կառավարության համար». Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

«Ազգային պատկերասրահում լրատվամիջոցներն հրավիրվել էին տոնական ընդունելության, սա ավանդական ընդունելություն է, բայց առաջին անգամն էր, երբ այդ ընդունելության ժամանակ վարչապետն ինքնահավանությամբ, ինքնագոհության ժպիտը դեմքին հայտարարում է, թե իր պաշտոնավարման ընթացքում մամուլն ավելի ազատ է, քան երբևէ։

Մինչդեռ, ճիշտ նույն օրը, գրեթե նույն ժամերին, անհեթեթ մեղադրանքով կալանավորվում է «5-րդ» ալիքի սեփականատեր Արմեն Թավադյանը։ Կարծես ներկա լրագրողներից ոչ մեկը այդ պահին չի հարցրել վարչապետին, թե ինչու։ Կարծես ոչ մի լրագրող չի հարցրել, ինչու են ծեծում «Կենտրոն» հեռուստաընկերության լրագրողին եւ օպերատորին։

Վարչապետի պաշտոնին հայտնվածը ,իհարկե, չէր խոստովանի, որ իր վարչապետության օրոք, մամուլն ամենաշատն է քարկոծվում ու ճնշումների ենթարկվում իշխանությունների կողմից։Մինչդեռ, այդպես է։ Բայց նիկոլավարի «զգուշացրեց» , որ այսօր լրատվամիջոցները բազմաթիվ պրոբլեմներ են առաջացնում իր կառավարության համար։ Լավ է, վերջում չհավելեց, թե թաթիկները կտրելու է, կամ հրամայելու է շրջափակել որոշ ԶԼՄ-ների գրասենյակները, թեպետ, ինչ կարիք կար, առանց այդ էլ կոնկրետ դեպքերում դա արվում է։

Միայն մեկ արձանագրում անենք, որ այս օրերին արդեն արձանագրել են մեկ-երկու լրատվամիջոց՝ վերջին մեկուկես տարվա ընթացքում այնքան շատ հարձակումներ են եղել լրագրողների նկատմամբ, այնքան դատական գործ կա լրատվամիջոցների դեմ, որքան նախորդ 10 տարում չի եղել»:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ