23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Արայիկ Հարությունյանի մասին բացասական հոդվածները շարունակում են գերակշռել. «Մեդիա պաշտպան»

2019թ-ի դեկտեմբերի 1-ից 20-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի անձին ու գործունեությանն առնչվող նյութերին։  Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։

Նշված ժամանակահատվածում դիտարկվել է 966 հոդված, որոնցից 424-ը եղել է բացասական, 41-ը՝ դրական, 501-ը՝ չեզոք։

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի մասին բացասական հոդվածները շարունակում են գերակշռել։ Քննադատություններն իրենց արտացոլումն են գտնում լրատվական դաշտում։

«GALLUP International Association»-ի իրականացված հարցումների համաձայն, ամենացածր` 2.7 բալ, ստացել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը։

Լրատվական վերլուծականում, համեմատական է անցկացվել ԿԳՄՍ դռները և Դատարանների դռները փակելու դեպքերի միջև։ Վերլուծականում ասված է. «Իսկ մի՞թե ծաղր չէ երկրի եւ ժողովրդի նկատմամբ, երբ երկրի թիվ մեկ պաշտոնյան կոչ է անում շրջափակել դատարանները, իսկ հաջորդ օրն այդ հակաօրինական գործողությանը մասնակցում են Ազգային ժողովի պատգամավորներ, բնականաբար, քաջ ոստիկանների լուռ հայացքների ներքո, այն նույն ոստիկանների, որ հետո հարձակվում եւ բերման են ենթարկում մի խումբ խաղաղ նստացուցավոր երիտասարդների նկատմամբ, որոնք պահանջում են հարգել Հայաստանի պետական լեզուն, որոնք պահանջում են ԿԳՄՍ սուպերնախարար Արայիկ Հարությունյանի պաշտոնանկությունը»:

ՀՅԴ երիտասարդները ներկայացրին 15 փաստ, թե ինչու Արայիկ Հարությունյանը չի կարող այլևս զբաղեցնել այս պաշտոնը: ՀՅԴ ՀԵՄ-Ի նախաձեռնության անդամ Գոռ Սարգսյանը նշեց, որ փաստերը 15-ից ավելի են, բայց իրենք առանձնացրել են կարևորագույնները։

 

Հրապարակումներից մեկը հղում է անում «Լեզվի մասին» օրենքի 2-րդ հոդվածին, որում ասված է, որ Հայոց լեզվի ուսուցումը պարտադիր է «Հայաստանի Հանրապետության բոլոր միջնակարգ-մասնագիտական, մասնագիտական-տեխնիկական և բարձրագույն ուսումնական հաստատություններում։ Այնուհետև լրատվականը հղում է անում Վլադիմիր Կարապետյանի վերջերս արված հայտարարությանը, ըստ որի` դեկտեմբերի 13-ին վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը նկատողություն է արել Լազարյան ակումբի կազմակերպիչներին` հորդորելով, որ այսուհետև Հայաստանում իրականացվող Լազարյան ակումբի միջոցառումները իրականացվեն ՀՀ «Լեզվի մասին» օրենքին համապատասխան՝ հայերենով, կամ առնվազն համաժամանակյա թարգմանությամբ և հարց է տալիս ինչո՞ւ է լռում Վլադիմիր Կարապետյանը, երբ ԿԳՄՍ նախարարը փաստացի, «Լեզվի մասին» օրենքը խախտելով, հայտարարում է, որ Հայոց լեզվի ուսուցումը պարտադիր չի լինելու։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ