24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Փաշինյանն ու իր ընտանիքը «տանջվում» են, շքեղ կյանքից նեղվում․ Իրատես

Նա­խօ­րեին Նի­կոլ Փա­շի­նյա­նը հայ­տա­րա­րեց, թե պե­տա­կան հա­մա­կար­գը դի­մա­կա­յում է հե­ղա­փո­խու­թյա­նը, բայց «ա­ռա­ջին տիկ­նոջ» ինս­տի­տու­տը կա­յա­նում է։ Դեռ մի կողմ թող­նենք, որ Հա­յաս­տա­նում ո՛չ Սահ­մա­նադ­րու­թյամբ ա­ռա­ջին տիկ­նոջ ինս­տի­տուտ կա, ո՛չ էլ վար­չա­պե­տի տի­կինն է ա­ռա­ջի­նը հա­մար­վում (ա­ռա­ջին տի­կի­նը, ե­թե շատ եք ու­զում, Նու­նե Սարգ­սյանն է), պար­զա­պես ար­ձա­նագ­րենք կարևոր մի հան­գա­մանք. Փա­շի­նյա­նը ճիշտ է, ե­թե Հա­յաս­տա­նում մի բան կա­յա­նում ու զար­գա­նում է, նրա ըն­տա­նի­քին է վե­րա­բե­րում։ Ան­նա Հա­կո­բյա­նի վեր­ջին սր­տա­ռուչ գրա­ռում­նե­րից կա­րե­լի էր հուզ­վել, ե­թե չլի­ներ մի էա­կան «բայց»։

«Ա­ռա­ջին» տի­կինն ա­սում է՝ «Շու­շանն ա­մա­չում է, Ա­շո­տը «ախ­րա­նա» չի ու­զում, Մա­րիա­մը ռե­ժի­մով լաց է լի­նում, Ար­փին ու­զում է տուն գնալ»։ Կար­դում ես ու սիրտդ ճմլ­վում է, ին­չու՞ են այս­քան «տան­ջում» այս ե­րե­խա­նե­րին։

Տի­կին Ան­նա և Նի­կոլ, մտա­բե­րե՞լ եք, որ Հա­յաս­տա­նում հա­զա­րա­վոր ե­րե­խա­ներ իս­կա­պես տանջ­վում են ոչ թե վա­յելք­նե­րից ու հար­կա­տու­նե­րիս հաշ­վին ցոփ ու շվայտ կյանք վա­րե­լուց, այլ ապ­րե­լու տար­րա­կան պայ­ման­նե­րի բա­ցա­կա­յու­թյու­նից, հա­ցի պա­կա­սից։

Բա­վա­կան է, մի՛ փոր­ձեք հի­մա­րաց­նել ժո­ղովր­դին. չկա այդ­պի­սի բան, որ վար­չա­պե­տի ըն­տա­նի­քը պար­տադր­ված պի­տի իշ­խա­նա­վա­յել կյանք վա­րի, աշ­խար­հը ոտ­քի տակ տա, սե­փա­կան հա­վակ­նու­թյուն­ներն ա­պա­հո­վե­լու հա­մար էլ ինք­նա­թիռ ու զրա­հա­պատ մե­քե­նա­ներ ու­նե­նա։ Օ­րենքն էլ է ձեր ձեռ­քում, իշ­խա­նու­թյունն էլ։ Շատ հան­գիստ կա­րող եք ձեզ զր­կել այդ շքեղ կյան­քից ու ապ­րել հա­մեստ կեն­ցա­ղով, ա­ռա­վել ևս, որ գործ ու­նեք աղ­քատ երկ­րի հա­սա­րա­կու­թյան հետ։

Ի դեպ, նախ­կին­նե­րին այդ­քան քն­նա­դա­տող ներ­կա­նե­րին հու­շենք, որ ա­մե­նաեր­կար պաշ­տո­նա­վա­րած վար­չա­պե­տե­րից մե­կը՝ Անդ­րա­նիկ Մար­գա­րյա­նը, եր­բեք չի բնակ­վել կա­ռա­վա­րա­կան ա­ռանձ­նա­տա­նը, նա Ա­վա­նում գտն­վող իր տանն է ապ­րել պաշ­տո­նա­վար­ման տա­րի­նե­րին, հան­գս­տյան ժա­մերն էլ շեն­քի տա­ղա­վա­րում հարևան­նե­րի հետ նար­դի խա­ղա­լով է անց­կաց­րել։

Այս ա­ռու­մով գո­նե կա­րող եք, ե­թե ան­կեղ­ծո­րեն ու­զում եք, Ար­փիի ցան­կու­թյունն ի կա­տար ա­ծել ու վե­րա­դառ­նալ ձեր տուն։Ա­նա­սե­լի «տան­ջա­լի» կյան­քի մա­սին պատ­մող Ան­նա Հա­կո­բյա­նի հա­մար հեր­թա­կան «պար­տադ­րանքն» էլ հա­վա­նա­բար պատ­շաճ տեսք ու­նե­նալն է։ Պարզ­վում է` նրա վար­սա­հար­դար­ման ու դի­մա­հար­դար­ման հա­մար 1 տա­րում պետ­բյու­ջեից 39 հա­զար դո­լար է հատ­կաց­վել։ Այս ան­գամ էլ տի­կինն ու­նի ցն­ցող ար­դա­րա­ցում։ «Ու­զո՞ւմ եք հրա­ժար­վեմ վար­սա­հար­դա­րու­մից և դի­մա­հար­դա­րու­մից, և ա­մեն տեղ ներ­կա­յա­նամ իմ բնա­կան տես­քով, ես դա կա­նեմ ա­ռանց որևէ բար­դույ­թի, բայց ար­դյո՞ք դուք և բո­լո­րը հա­վա­նու­թյան կար­ժա­նաց­նեք դա։ Դի­մա­հար­դար­ման և վար­սա­հար­դար­ման հա­մար էլ, կնե­րեք, անձ­նա­կան գու­մար­ներ չու­նենք, ո­րով­հետև պե­տա­կան բյու­ջեն տա­կից չենք թա­լա­նում և հարս­տու­թյուն դի­զում»։

Տի­կին Ան­նա, ու­զում եք հար­դար­վեք, ու­զում եք` չէ, դա Ձեր գործն է։ Շար­քա­յին հար­կա­տու­նե­րիս հա­մար ո՛չ տաք է, ո՛չ էլ սա­ռը։ Հար­դար­վեք Ձեր սե­փա­կան գր­պա­նի հաշ­վին, Ձեր ըն­տա­նե­կան բյու­ջեն հար­վա­ծի տակ դնե­լով։ Թե՞ «ժո­ղո­վուրդն իմ ըն­տա­նիքն է» աս­վա­ծը թույլ է տա­լիս մտ­նե­լ նույն ժո­ղովր­դի գր­պա­նը։

Այ­նուա­մե­նայ­նիվ, հե­տաքր­քիր է` մեկ տար­վա ըն­թաց­քում ի՞նչ են ա­րել վար­սա­հար­դարն ու դի­մա­հար­դա­րը, չլի­նի՞ ա­մեն օր պլաս­տիկ վի­րա­հա­տու­թյան են են­թար­կել «ա­ռա­ջին» տիկ­նո­ջը, որ բյու­ջեի վրա 39000 դո­լար է նս­տել։ Իսկ մինչ Նի­կո­լի վար­չա­պետ դառ­նա­լը Ան­նա Հա­կո­բյանն ընդ­հան­րա­պես չի՞ օգտ­վել հի­շյալ ծա­ռա­յու­թյուն­նե­րից, իր անձ­նա­կան գու­մար­նե՞­րը չի ծախ­սել այդ նպա­տա­կով։ Սա ի՞նչ կեղ­ծա­վո­րու­թյուն է։

Հի­մա, ա­յո, «տա­կից» չեն թա­լա­նում բյու­ջեն, այլ հրա­պա­րա­կա­յին, ա­ռանց ձևա­կա­նու­թյուն­նե­րի։ Տի­կին Ան­նա, ին­չու՞ «տա­կից թա­լա­նել», ե­թե ապ­րում ես ըստ պա­հան­ջի` պե՞տք է, վերց­նում ես բյու­ջեից։Ա­սում է՝ անձ­նա­կան գու­մար­ներ չու­նենք։ Է, չու­նես, ոտքդ սե­փա­կան վեր­մա­կիդ չա­փով մեկ­նիր։

Միայն պատ­կե­րաց­նել կա­րե­լի է, թե Նի­կոլն ու Ան­նան ի՞նչ կգ­րեին ի­րենց թեր­թում ժա­մա­նա­կին, ե­թե նախ­կին­նե­րի կա­նայք ար­տա­քի­նի հա­մար այդ­քան գու­մար­ներ վատ­նեին, այն էլ` պետ­բյու­ջեից։Երկ­րի անվ­տան­գու­թյան, ղա­րա­բա­ղյան հիմ­նախ­նդ­րի առն­չու­թյամբ մտա­հո­գու­թյուն­նե­րին չար­ձա­գան­քող, բայց սե­փա­կան ըն­տա­նի­քին վե­րա­բե­րող ա­մեն մի հար­ցի հա­մար «քա­ղա­քա­ցու հետ» զրու­ցող վար­չա­պե­տին կա­ռա­ջար­կեինք այս ան­գամ էլ ե­թեր մտ­նել ու բա­ցատ­րել, օ­րի­նակ, այդ ինչ կոս­մե­տիկ մի­ջոց­ներ են օգ­տա­գոր­ծում Ան­նա Հա­կո­բյա­նի ար­տա­քի­նի հա­մար, որ 39 հա­զար դո­լար է կազ­մում։ Ի վեր­ջո, հաս­կա­նա­յինք՝ բնա­կա՞ն տես­քով, թե՞ շպար­ված Ան­նա Հա­կո­բյանն է ա­վե­լի «է­ժան» նս­տում պե­տու­թյան վրա:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ