24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Լարիսա Ալավերդյանը հեռանում է Հանրային խորհրդից․ 168.am

168.am-ը գրում է․ ««Հայաստանում որևէ բան չի քաղաքականացվում, այլ հարմարեցվում է իշխող խմբին: Հանրային խորհուրդն էլ կարող է հարմարեցվել այդ խմբի նպատակներին՝ առանց հասկանալու, թե որն է գաղափարախոսությունը»,- մեզ հետ զրույցում ասել է Հանրային խորհրդի անդամ Լարիսա Ալավերդյանը՝ ընդգծելով՝ հրաժարվելու է ՀԽ անդամակցությունից:

Նա ընդգծել է, որ իր որոշումը բացարձակ կապ չունի ՀԽ նոր նախագահ Ստյոպա Սաֆարյանի նշանակման հետ. «Այս մեկ տարվա ընթացքում որոշ բաներ կային, որոնք ինձ վրդովվեցրել են: Խոսքը Վազգեն Մանուկյանի արտահայտած պարզ, շիտակ կարծիքի մասին է, որը հիմք դարձավ, որ վարչապետը խռովի նրանից: Վարչապետը չէր պատասխանում նրա զանգերին, աշխատանքային ռեժիմ չեն մտել: Վազգեն Մանուկյանը զուտ անձ չէր, այլ Հանրային խորհրդի նախագահն էր: Իշխանության հմտությունը երևում է ոչ թե այն ժամանակ, երբ ինքն աշխատում է ամբողջովին յուրայինների հետ, այլ այն իշխանությունն է հմուտ, որը կարողանում է աշխատել նաև իրեն ամբողջովին կոնստրուկտիվ, հրապարակային քննադատողների հետ»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ