12 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Նիկոլի աղջիկը Հայաստանի 3-րդ հանրապետության միակ ղեկավարի երեխան ա, որը առանձին ախռանիկ ու պետական ջիպ ունի

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի դստեր՝ Մարիամ Փաշինյանի համար ձեռք բերված մեքենային։

«Նիկոլ Փաշինյանը, թաքնվելով օրենքների հետևում, 2 օր ա փորձումա արդարացնի իր ընտանիքի՝ Հայաստանի հարկատուների հաշվին արվող կայֆերը :Նիկոլը սրբորեն պահում է իր ընտանիքի ճոխ կյանքը ապահովող ցանկացած օրենք՝ կառավարական դաչայից, կնոջն ու երեխեքին սպասարկող առանձին մեքենաներից ու թիկնապհներից սկսած, մինչև մասնավոր ինքնաթիռով վոյաժներ, բայց թքած ունի ցանկցած այլ օրենքի վրա՝ Սահմանադրությունից մինչև վարչական օրենսգիրք:

Նիկոլ Փաշինյանը պատմության մեջ մնալու է որպես ժողովրդի կյանքը լավացնելու խոստումներով իշխանություն զավթած, բայց մենակ սեփական ընտանիքի էլիտար կայֆերն ապահոված ղեկավար: Անկախ Փաշինյանների ընտանիքի անդամների կապած բայաթիից, իրականությունը դրանից չի փոխվում:

Նիկոլի աղջիկը Հայաստանի 3-րդ հանրապետության միակ ղեկավարի երեխան ա, որը առանձին ախռանիկ ու պետական ջիպ ունի:Ու Նիկոլը խաբելա ժողովրդին, երբ ասելա թե էդ ավտոն իր պաշտոնավարումից առաջա ձեռք բերել, նայեք պետգնումների կայքը կտեսնեք, որ Մարիամ Փաշինյանի համար էդ ջիպը Հայաստանի բյուջեի հաշվին գնել են 2018թ.-ի հոկտեմբեր, նոյեմբերին»:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ