23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Եկող տարի  պաշտպանության ոլորտին նախատեսված է հատկացնել շուրջ 1 մլրդ դրամ ավելի քիչ գումար

ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի նախագծի համաձայն՝ եկող տարի  եկամուտները կանխատեսվել են տրլն 695 մլրդ դրամ, ծախսերը`1 տրլն 855մլրդ դրամ, իսկ պակասուրդը՝  160,7 մլրդ դրամ:

2020թ.-ի պետական բյուջեի նախագծով՝  պաշտպանության ոլորտի համար նախատեսված է հատկացնել բյուջեի ծախսերի երրորդ ամենամեծ բաժինը` 310 մլրդ դրամ:

Նշենք, որ պաշտպանության ոլորտի առումով՝ բյուջետային հատկացումները համապատասխան օրենսդրական կարգավորմամբ պայմանավորված, չպետք է գերազանցի ՀՆԱ 4 տոկոսը:

Համեմատելով ընթացիկ տարվա՝ 2019թ.-ի բյուջեի հետ, նկատում ենք, որ եկող տարի  պաշտպանության ոլորտին հատկացվում է շուրջ 1 մլրդ ավելի քիչ գումար՝ 311 մլրդ դրամի փոխարեն՝ 310 մլրդ, սակայն 2020թ.-ի այդ  ցուցանիշը 25,3 տոկոսով ավելի է, քան 2018-ին հատկացված միջոցները:  

 

Իսկ ահա ռազմական պաշտպանության ծախսերն ավելանում են  ընդամենը 0,8%-ով՝ 2019թ.-ի 300,5 մլրդ դրամի փոխարեն նախատեվում է  303 մլրդ դրամ:

2020                          2019                        2018                          2017                  2016

 

Պաշտպանություն (ընդհանուր) 310 մլրդ դրամ 311մլրդ, 37մլն,

255. հազար դրամ

247մլրդ,895մլն,

878.հազ դրամ

209մլրդ,813 մլն,481 հազ

դրամ

207մլրդ,

270 մլն

834 հազ դրամ

Ռազմական պաշտպանություն 303 մլրդ դրամ 300 մլրդ 437մլն 934 հազ դրամ 238 մլրդ 245մլն 614 հազ դրամ 202 մլրդ

106 մլն 217 հազ դրամ

199մլրդ

615 մլն

244 հազ դրամ

Եթե համեմատենք պաշտպանության ոլորտին ուղղված ֆինանսական միջոցների պատկերը 5 տարվա կտրվածքով՝ 2016-2020թթ, նախքան հեղափոխությունն ու հեղափոխությունից հետո, ապակարող ենք արձանագրել, որ վերջին 5 տարվա ընթացքում պաշտպանության ոլորտին ուղղված միջոցներն ավելացել են 49,5 %-ով(103 մլրդ դրամով), որից 19.6 %աճն արձանագրվել է  2016թ-2018թթ, իսկ 2018-2020թթ՝  25,1 %-ով:

Հատկանշական է, 2017թ.-ին՝ 2016թ. ապրիլյանպատերազմինհաջորդողտարում,  նախկին իշխանության օրոք,պաշտպանությանոլորտինհատկացվեց    2 մլրդ 542 մլն 647 հազար դրամով ավելի գումար ( 1,2 %-ովավելի) , իսկ ռազմական պաշտպանությանը՝ 2 մլրդ 490 մլն 973 հազար դրամով ավելի ( 1,2 %):

Պաշտպանական ոլորտի բյուջետային հատկացումներն էապես ավելացան 2018թ.-ին՝  38 մլրդ 82 մլն 397 հազար դրամով կամ 18.1 % -ով, իսկ ռազմական պաշտպանության համար՝ բյուջեն աճեց 36 մլրդ 139 մլն 397 հազար դրամով կամ 17.9 % -ով:

Սակայն, պաշտպանությանն ուղղված միջոցները,թեւ աճեցին հեղափոխությունից հետո, բայց2 019թ.-ից հետո այդ աճը, ինչպես արդեն արձանագրել ենք, կանգ է առել եւ հաջորդ տարվա բյուջեն համեմատաբար ավելի համեստ է:

Այսպիսով, ներկայացված ցուցանիշների համաձայն, վերջին 5 տարվա ընթացքում, պաշտպանության բնագավառի ամենամեծ  բյուջետային հատկացումները եղել են 2019 թ.-ին: Ընթացիկ տարվա բյուջեի նախագծով՝  ոլորտին հատկացվել է 311 մլրդ դրամ՝   25.47-%-ով  կամ 63 մլրդ 141 մլն 376 հազար  դրամով ավելի գումար՝ քան 2018-ին,  իսկ ռազմական պաշտպանությանը՝   26.1 %-ով կամ 62 մլրդ 192մլն  319 հազար դրամով ավելի միջոցներ:

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ