« «Ջիփ» կվարեն, թե «Սայլ» սուտի բաներ են». Մարգարիտ Եսայան
ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
« «Ջիփ» կվարեն, թե «Սայլ» սուտի բաներ են
Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում այսօր կկայանա ԵԱՏՄ Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը։ Այն ԵԱՏՄ-ի, որին ՀՀ անդամակցումը ժամանակին Նիկոլը ծաղրում էր ու քարկոծում, իսկ հիմա՝ հիացած է։ Գլուխը՝ քարը, կարեւոր է, որ միաժամանակ կկայանա նաեւ ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը։
Ըստ ԱՊՀ գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդեւի հայտարարության՝ գագաթնաժողովը կնպաստի անդամ պետությունների ղեկավարների անձնական շփումների ամրապնդմանը։ Ի՞նչ անձնական շփում, ամուսանալո՞ւ են։ Այս մասից՝ ավելի լուրջ, քանզի նույն տեղում նույն ժամին կլինի ոչ միայն Փաշինյան Նիկոլը , այլեւ՝ Ալիեւ Իլհամը, ինչ իմանաս, հյուսիսիային մայրաքաղաքի ո՞ր վերելակում, կամ ո՞ր ծառի տակ էլի ի՞նչ կխոսեն, որը հետո կմատուցվի որպես «Բանակցություն» կամ «կիրթ» զրույց։ Ուստի, հարգելի մտածող հասարակություն, խնդրում եմ ամենեւին լուրջ մի ընդունեք Փաշինյան ընտանիքի սիլիբիլիները մեր հասարակության հետ, բանի տեղ մի դրեք նրանց ցինիզմը, թե ընտանյոք փախել են ՊՊԾ-ից, «Ջիփ»․ են գնել, ամրագոտիները չեն կապել, աղջիկները լաց են լինում եւ կարոտում իրենց հին գյուղը, Փաշինյանը Ստյոպիկին ՀԽ-ի նախագահ է դնում, կամ՝ այս կարգի այլ օյինբազությունների մասին լսեք ու անցեք, ավելի ճիշտ կլինի, առհասարակ չլսեք, իրենց բաժինը սա է մնալու։ Սա ջուրն է, եւ իրենց այս «անկեղծությամբ» նրանք փորձում են շատ լուրջ բաներ թաքցնել, շեղում են ձեր ուշադրությունը, թուլացնում են զգոնությունը, Փաշինյան Նիկոլը ինչ էլ անի, ինչ մեքենա էլ նստեն նրա երեխաներն ու տիկինը, կամ ինչ ծամոն էլ ծամեն, դա բոլորովին էական չէ,դա քողածածկույթն է, քանի որ նրան բերել են այլ առաքելությամբ, այլ հանձնարականով, արդեն մոտ երկու տարի խոսում եմ այդ մասին, նա եկել է մեզ համար ճակատագրական հարցը իր պատվիրատուների քիմքին հարիր վճռելու համար, եւ դա Արցախն է…
Չկասկածեք, զգոն եղեք, փաստի առաջ չհայտնվեք․․․Զգոն լինենք, փաստի առաջ չհայտնվենք․․․Եվ հիշեք Փաշինյան Նիկոլի երեկ եւ դրանից առաջ արտահայտած միտքը՝ «Ուղղաթիռը ճոխություն չէ, փոխադրամիջոց է», օ՞ք, պա՞րզ է, թե ե՞րբ , ո՞ւմ եւ ո՞ւր է այն տեղափոխելու․․․»: