13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Կհայտնվի բանտում․ Նիկոլ Փաշինյանը սպառնաց Աղվան Վարդանյանին

Politik.am-ը գրում է. Օրերս մենք տեղեկացրել էինք, որ Երևանում ձևավորվել է նախագահ Քոչարյանի ազատության հանձնախումբ, որի աշխատանքները համակարգելու է ԱԺ նախկին պատգամավոր Աղվան Վարդանյանը։

Դեկտեմբերի 18-ին Աղվան Վարդանյանը հանդես եկավ մամուլի ասուլիսով և հայտարարեց․ «Դուք տեսնում եք Քոչարյանի հրապարակային ելույթները, հարցազրույցները եւ աչք ու ականջ ունեցողը կտեսնի, որ իր գնահատականները եւ ներքաղաքական, եւ արտաքին քաղաքական, եւ մեր երկրի իրական խնդիրներին առնչվող, դրանք բացառիկ լայն հայացքով, փորձառու քաղաքական գործչի տեսակետներ են: Այլ տեսակի, ամենօրյա շփման հնարավորությունից նա փաստորեն ապօրինաբար զրկված է:

Բայց այն, որ նա քաղաքականության մեջ է եւ այսօր քաղաքականության օրակարգ թելադրող ամենաառանցքային գործիչներից մեկն է, ակնհայտ է»,-ընդգծեց Աղվան Վարդանյանը:

Աղվան Վարդանյանի ակտիվությունն ու հայտարարությունները անհանգստացրել է վարչապետ Փաշինյանին։ Այսօր նա կառավարության նիստում ակնարկեց, որ Վարդանյանը կարող է հայտնվել բանտում․ «Մարդիկ են եղել, որ այդ տարիներին եղել են նախարար ձեզ հայտնի կուսակցություններից: Այդ ընթացքում բնակարանաշինություն է տեղի ունեցել մանկատների երեխաներին բնակարանով ապահովելու համար: Իսկ ինչու այդ բնակարանները չեն հասել այդ երեխաներին:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ