24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Պետական բյուջեի հաշվին վարչապետի ընտանիքի անդամների համար մեքենա գնելու օրենք չկա

«Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի հոդված 6-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահի պետական պահպանությունը» մաս 2՝ «Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնավարման ժամանակահատվածում պետական պահպանություն տրամադրվում է նաեւ նրա հետ համատեղ բնակվող եւ (կամ) նրան ուղեկցող ընտանիքի անդամներին»:

Նույն օրենքի հոդված 12-ի «Լիազոր մարմնի պարտականությունները» կետ 4՝ «անհրաժեշտության դեպքում ապահովել այն ավտոտրանսպորտային միջոցի ուղեկցումը, որով երթեւեկում են պետական պահպանության օբյեկտները»: Ինչպես երևում է՝ այստեղ խոսք չի գնում պետբյուջեի հաշվին ընտանիքի անդամների համար մեքենա գնելու մասին, ինչը նշանակում է, որ վարչապետի խոսնակը կամ օրենսդրություն չգիտի կամ գիտի ու գիտակցորեն ապատեղեկատվություն է տարածել»:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը` մեկնաբանելով Փաշինյանի ավագ դստեր համար պետական բյուջեի հաշվին նոր ամենագնաց գնելու լուրը, նշել էր․ Մարիամ Փաշինյանի համար նոր մեքենայի ձեռքբերումը համապատասխանում է «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքին։

Նա նշել է, որ «Վարչապետի պաշտոնավարման ժամանակահատվածում պետական պահպանություն տրամադրվում է նաև նրա հետ համատեղ բնակվող, ինչպես նաև նրան ուղեկցող ընտանիքի անդամներին» և հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման նպատակով, օրենսդրությամբ սահմանված կարգով, անհրաժեշտության դեպքում կարող է ձեռք բերել տրանսպորտային միջոցներ:

Վախթանգ Սիրադեղյան

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ