18 Հունիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ռազմական գործողությունների դեպքում հազարավոր ֆեյքերին բանակ զորակոչել չեն կարողանա

Երեկ երեկոյան Տավուշի ուղղությամբ հայկական տարածքների վրա կրակելը կարող է նշանակել, որ բանակցությունները Ադրբեջանի սրտով չեն ընթանում, կամ ինչ որ բան է փոխվել: Օրինակ՝ հայկական կողմը կոշտացրել է դիրքորոշումը, կամ նմանաբովանդակ մեսիջներ են գնացել Բաքու:

Ամենակարևորն այն է, որ իրական կյանքում լինենք պատրաստ ու համերաշխ, երբ կրակում են մեզ վրա՝ ապա չկա քայլած ու նստած, չկա իմքայլական, բհկական կամ հանրապետական, այդ իրավիճակներում կա միայն հայ ու ՀՀ քաղաքացի:

Հուսով եմ՝ հասկանում են, որ ռազմական գործողությունների դեպքում հազարավոր ֆեյքերին բանակ զորակոչել չեն կարողանա ու պետք կլինի հասարակության ներքին թշնամանքը հաղթահարել, կասեցնել սևերի ու սպիտակների, պողոսների ու արդեն լավ ապրողների բաժանումը:

Քանի դեռ լայնամասշտաբ գործողություն չկա՝ լավ կլինի, որ կառավարությունը մոռանա գույների մասին, հետո կարող է շատ-շատ ուշ լինել՝ ողբերգական վախճանով:

Զոհրապ Եգանյան

 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ