24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Կառավարությունը նոր ամենագանաց է գնել Մարիամ Փաշինյանի համար․ Politik.am /տեսանյութ/

Շռայլությունների և շքեղ կյանքի դեմ պայքարող վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույն փիլիսոփայությանը չի հետևում, երբ խոսքը գնում է իր ընտանիքի անդամների մասին։ Մենք մեր մի քանի հրապարակումներում անդրադարձ կատարել ենք Փաշինյանի շքեղ ծախսերին, որոնք արվում են պետության հաշվին՝ հանուն Փաշինյանների ընտանիքի, գրում է Politik.am-ը:

Այս անգամ պետության հաշվին շռայլ ծախս է արվել հանուն վարչապետի դստեր՝ Մարիամ Փաշինյանի։ Պետական պահպանության ծառայության միջոցներով Մարիամ Փաշինյանի համար գնվել է 2019 թվականի արտադրության Nissan X Trail մակնիշի 130 uu 01 պետհամարանիշի  ամենագնաց։ Կառավարության մեր աղբյուրների փոխանցմամբ, մեքենան ընտրել է անձամբ Մարիամ Փաշինյանը։ Մեքենան գնվել է սրահից և պետությունը դրա համար ծախսել է ավելի քան 27 հազար ԱՄՆ դոլար։ 

Մեքենան առաջին անգամ ֆիքսել էր Նարեկ Սամսոնյանը՝ սեպտեմբերի 16-ին։ Այն ժամանակ հայտնի չէր, որ այն Մարիամ Փաշինյանի համար գործում է, որպես ծառայողական մեքենա, չնայած այն հանգամանքին, որ նա պետական պաշտոն չի զբաղեցնում։ 

Օրերս մեր տեսախցիկը ֆիքսել է նշված մեքենան «Դիջիթեյն» ընկերություն գլխավոր գրասենյակի մոտակայքում։ Հիշեցնենք, որ իշխանափոխությունից հետո Մարիամ Փաշինյանը աշխատանքի է անցել նշված ընկերությունում և աշխատում է ընկերության HR բաժնում։Տեսանյութից հասկանալի է դառնում, որ մեքենան ոչ թե անվտանգության աշխատակիցների փոխադրամիջոց է և ուկեղցում է Մարիամ Փաշինյանի անձնական մեքենային, այլ «ծառայողական» մեքենայի դեր է իրականացնում պետական ոչ մի պաշտոն չունեցող անձի համար։

Politik.am

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ