ՀՀԿ ԵԿ ներկայացուցիչը՝ IYDU-ի փոխնախագահ
Օրերս Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում տեղի է ունեցել Միջազգային երիտասարդական դեմոկրատական միության (IYDU) խորհրդի հավաքը:
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ներկայացրել են ՀՀԿ ԵԿ նախագահ Հայկ Մամիջանյանը և ՀՀԿ ԵԿ արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Լիլիթ Բեգլարյանը:
Հավաքի շրջանակներում ՀՀԿ ԵԿ ներկայացուցիչները այցելել են Եվրոպական
խորհրդարան և Եվրոպական Ժողովրդական կուսակցության (EPP) գլխամաս:
Հանդիպումների ընթացքում ՀՀԿ ԵԿ նախագահ Հայկ Մամիջանյանը անդրադարձել է տարածաշրջանային խնդիրներին, Ղարաբաղյան հակամարտությանը, ինչպես նաև Հայաստանում տիրող ներքաղաքական իրավիճակին, խոսել է ՀՀԿ ղեկավար կազմի նկատմամբ քաղաքական դրդապատճառներով պայմանավորված քրեական հետապնդումների մասին:
Ծրագրի ընթացքում քննարկվել են նաև ամբողջ աշխարհում պոպուլիստական ուժերի վերելքի և դրա դեմ պայքարի արդյունավետ միջոցները։
Բրյուսելյան հավաքի ժամանակ տեղի է ունեցել IYDU խորհրդի ընտրությունը: Նոր ընտրված խորհուրդը ՀՀԿ ԵԿ արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Լիլիթ Բեգլարյանին նշանակել է կառույցի փոխնախագահ:
Նշենք, որ IYDU-ը միավորում է շուրջ 120 անդամ կազմակերպությունների մոտ 80 երկրներից: Հայաստանի Հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը 2017թ.-ից հանդիսանում է միջազգային այս կազմակերպության լիիրավ անդամ:
ՀՀԿ-ը բարձր է գնահատում IYDU-ի հետ երկկողմ և բազմակողմ համագործակցության հետագա հեռանկարները:
ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն