10 Փետրվարի, Երեքշաբթի, 2026
KFC

Սերժ Սարգսյանը վերջակետ կդնի. Հրապարակ

Ապրիլյան քննիչ հանձնաժողովը պատրաստվում է առաջիկայում ԱԺ կանչել Սերժ Սարգսյանին: Նա պատրաստ է ներկայանալ, պատասխանել հարցերին։ «Բոլոր հարցերին կպատասխանի խիստ հանգամանալից, որպեսզի մեկընդմիշտ վերջակետվեն այն վարկածները, թե հայկական կողմն անպատրաստ էր, զենք չի եղել, սնունդ չի եղել։ Վարկածներ, որոնք ձեռնտու են այսօրվա իշխանություններին։

Ի դեպ, գուցե թե պատասխանի նաեւ հարցին, թե ինչ է նկատի ունեցել, երբ ասել է` Հայաստանը կռվում է 80-ականների զենքով»,- ասաց թերթի աղբյուրը: Իսկ կպատասխանի՞ հարցին, թե ինչ նկատի ուներ, երբ ասում էր․ «Ես սխալվեցի, Նիկոլը ճիշտ էր»։

«Ոչ, թերեւս կպատասխանի հարցին, որ ապրիլյանը մի պատճառ ուներ. Ադրբեջանը ցանկանում էր փոխել բանակցային ֆորմատը, ինչը հայկական կողմը թույլ չտվեց:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ