24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Բաբելոնի աշտարակի շինարարները եւ Հ. Խառատյանի անհասկանալի ընդվզումը. Yerkir.am

Եւ մի երկրորդ հրեշտակ գալիս է նրա յետեւից եւ ասում. «Ընկա՜ւ, ընկա՜ւ մեծն Բաբելոնը գինու հարբեցողութիւնից, ցասումից եւ իր պոռնկութիւնից, նա, որ հարբեցրեց բոլոր ազգերին»(Յյտ 14:8):

Նախաբան

Հրանուշ Խառատյանն ընդվզել է ԱԺ-ի դեմ. նա գրում է. «Եթե ոստիկանության կողմից հեռախոսային գաղտնալսումների մասին օրինագիծն արդեն առաջին ընթերցմամբ ընդունվել է ԱԺ կողմից, այն էլ կուսակցական փաթեթային 82 կողմ ձայներով, ես հրաժարվում եմ այս ԱԺ-ն իմ երկրի օրենսդիր մարմին համարել»: Ավելին՝ եթե օրենքն ընդունվի, սպառնում է հեռանալ Հայաստանից:

Հարգելի՜ տիկին Խառատյան, այսքան տարի անձամբ Դուք շատ մեծ ջանք ներդրեցիք այս ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ կերտելու համար: Երբ Սորոսի հիմնադրամից երկար տարիներ ստանում էիք դրամաշնորհներ և

1. այսօրվա ապազգային զանգվածն էիք կերտում ու հղկում, որը այսօր մեր պետականության հիմքերն է փորձում խարխլել,
2. երբ ազատականության և ժողովրդավարության խաբուսիկ քողով պարուրված կասկածելի ու վտանգավոր գաղափարներ էիք աջ ու ձախ քարոզում,
3. երբ հարևան երկրում հայ և կացնասեր թուրք երիտասարդներին փորձում էիք եղբայրացնել բոլշևիկների օրինակով,
4. երբ անհայրենիք ու անդիմագիծ սորոսածինների հեղաշրջումն էիք ողջունում և որպես փրկօղակ մատուցում ամբոխներին,
5.երբ… ո՞ր մեկը հիշեմ,այն ժամանակ չէի՞ք մտածում հետևանքների մասին:

Իհարկե, կարելի է պատճառաբանել, արդարանալ, թե նախորդները շատ վատն էին: Համաձայն եմ, ես նույնպես խիստ դժգոհ էի նախորդներից, և այդ մասին մի անգամ չէ, որ հրապարակավ արտահայտվել եմ, նույնիսկ նախորդներին համարել եմ սպառնալիք մեր երկրի ու ժողովրդի համար: Բայց մի՞թե այդ վատ և անգամ վտանգավոր իշխանությունը առավել վտանգավորով, այսինքն՝ օտարածին քաղաքական-կրոնական, ուղն ու ծուծով հակահայկական և հակաքրիստոնեական, մեր դավանած բարոյական արժեքների երդվյալ թշնամի, աղանդավորական կառույցների կողմից ուղղորվող, սոդոմական արժեքներ դավանող ու քարոզող այս խաժամուժն էր Ձեր քաղաքական տեսլականը:

Ամբոխը և վերջերս հանրահռչակված ՊՈՂՈՍՆ այս ամենին բնականաբար ոչ տեղյակ էր, ոչ էլ՝ հասու: Բայց Դուք, տիկին Խառատյան, դուք, որ շա՜տ լավ գիտեիք՝ ինչ է կատարվում, ինչ է նախապատրաստվում, ինչո՞ւ էիք մասնակցում Բաբելոնի աշտարակի շինարարությանը: Այո՜, Բաբելոնի՜: Չգիտեի՞ք: Շատ լավ գիտեիք: Ավելին՝ Ձեր գաղափարական առաջնորդներից մեկը՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, որի գործակիցն էիք ժամանակին, 2015 թ. մարտի 1-ին հանրահավաքում (տե՜ս տեսագրությունը) ներկայացրեց նոր ձևավորվող ընդդիմության ռազմավարությունը, տվեց նաև այդ ընդդիմության անունը՝ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ:

Բաբելոնի աշտարակի նոր շինարարները

Տեսնենք, թե ինչ է ասում Բաբելոնի աշտարակի շինարարության հայաստանյան մարգարեն. «Հայ ժողովրդի մոտալուտ փրկության մասին ձեզ լիակատար պատկերացում տալու համար ինձ մնում է միայն գաղտնազերծել այդ նոր ընդդիմության կոդավորված ստրատեգիական պլանը։ Խնդրում եմ շատ ուշադիր լինել․ ԱՄԵՆ ԲԱՌԻ ՏԱԿ ԿՈԴ ԿԱ։

Ահա այդ պլանը։

Դավալուից ցախավելը հեծած, մեկ պլյուս մեկ քայլերգը շուրթերին և Պուտինի հրաժարականի պահանջը կրծքի տակ, հասնում են Ազատության հրապարակ, ինքնահռչակվում որպես նոր բևեռ և ստորագրում ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ, և շարժվելով դեպի Բաղրամյան 26՝ կյանքի կոչում հարյուրամյակն առանց ռեժիմի կարգախոսը։ Սա Բեռլինի գրավումից ավելի հանճարեղ պլան է։ Կարծում եմ՝ հասկացողը հասկացավ։ Չհասկացողին կողքինները կբացատրեն, և բոլոր չհասկացողները շուտով այդ հաղթական երթը նաև իրենց աչքերով կտեսնեն։

Ես անկեղծորեն ցանկանում եմ, որ Բաբելոնյան աշտարակի այդ նոր շինարարները վերջապես մեկտեղվեն ու լիովին բացահայտվեն ժողովրդի առջև, որովհետև հետագայում այլևս երբեք նման առիթ չեն ունենա, և Հայաստանը կմնա այդպես էլ չփրկված»:

Տեսնու՞մ եք, տիկին Խառատյան, Լ. Տեր-Պետրոսյանը կանխատեսում է, որ Հայաստանի սրտում Նեբրովթ Բելի զավակները պետք է կառուցեն Բաբելոնի աշտարակ: Դուք (և ոչ միայն Դուք) գիտեիք այս մասին: Նաև գիտեք, թե ինչ է Բաբելոնը: Սուրբ Գրքում այն բնորոշվում է այսպես. «Մեծն Բաբելոն, մա՜յր երկրի պոռնիկների եւ գարշելիների» (Յյտ. 17:5):

Ուշագրավ է, որ Բաբելոն բառը հին եբրայերենում և աքքադերենում հակադիր իմաստներ ունի. հին եբրայերենով այն թարգմանվում է խառնակություն, խառնաշփոթ (balal բառից): Աքքադերեն լեզվում նշանակում է Աստծո դարպաս (bab` դարպաս + ilu՝ աստված):

Այն, ինչ խառնակություն է Աստծո և Նրա զավակների համար (հոգևոր իմաստով), Աստծո դարպաս է նրա հակառակորդ Բելի (սատանա բառը թարգմանվում է հակառակորդ) և զավակների համար (նյութապաշտական իմաստով): Այս բառերի հոգևոր խորհուրդները Լ. Տեր-Պետրոսյանը լավ գիտի: Հետևելով նրա հորդորին՝ փորձենք հասկանալ նաև մյուս բառերի կոդերը:

Կոդավորված բառերի խորհուրդները

Պատահականությո՞ւն է այս անունը, իհա՜րկե ՈՉ, ինչպես որ պատահականություն չէ նրանց գալը ԴԱՎԱԼՈՒԻՑ: Արարատի հին անունը, ի տարբերություն շատերի, ճիշտ գիտեցող Լ. Տեր-Պետրոսյանը պատահականորեն չի գործածում. Դավալուն (Արարատը) ժամանակին եղել է ուղտերի իջևանատեղի՝ այստեղից՝ նրա անունը: Նույն անունով գյուղ կա նաև Տիգրիսի ափին, որը դարձյալ կապվում է ուղտերի հետ:

Հայկի կողմից նետահարված Բելի մահը տեսնելով՝ վերջինիս զորքը քարանում է, քարանում են նաև զորքի ուժը խորհրդանշող ուղտերը: Ուղտերի նմանվող բլրաշարքի անունն այն օրվանից մնացել է Ուղտասար՝ ի հիշատակ այս իրադարձության: Բաբելոնի շինարարների՝ Դավալուից (փոխաբերաբար՝ Ուղտասարից) գալը խորհրդանշում է Բելի զորքի վերակենդանացումը:

Բաբելոնի (խառնակության քաղաքի) աշտարակի շինարարները ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ անդամներն են, հարգելի՜ տիկին, որին աջակցում էիք ամբողջ ընտանիքով և գաղափարակիցներով: Աստծո խոսքի հետևորդներին միավորում, համախմբում է ՍԵՐԸ (ՙԱստուած ՍէՐ է՚ Ա.Յովհ. 4: 8), իսկ նյութապաշտներին՝ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ, որը անկայուն է և երբևէ խախտվում է: Եվ որպեսզի այն երևա կայուն և հավերժական, պայմանագրի անդամները հռչակեցին ՍԻՐՈ ԵՎ ՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ հեղափոխություն՝ պատրանք ստեծելով, թե Հիսուս Քրիստոսի հետևորդներն են: Քանի որ Սատանան (Բելի զավակները՝ հավաքաբար թե առանձին-առանձին) ունի մեկ նպատակ՝ մոլորեցնել Աստծո զավակներին, երբեք իր կերպարանքով չի հայտնվում մարդկանց: Մեզանում էլ Բաբելոնի շինարարները ներկայացան որպես ազատարարներ՝ հավաքվելով խորհրդանշական ԱԶԱՏՈՒԹՅԱՆ հրապարակում, ուր հասան «ցախավելը հեծած, մեկ պլյուս մեկ քայլերգը շուրթերին և Պուտինի հրաժարականի պահանջը կրծքի տակ»: Հանրահայտ է, որ ՑԱԽԱՎԵԼԸ խորհրդանշում է մաքրելու գործողություն, այսինքն՝ ցախավելով մաքրում, ջնջում, վերացնում են ՀԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ՝ իր հնացած արժեհամակարգով, և հռչակում են ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ՝ նոր արժեհամակարգով: Բաբելոնի աշտարակի շինարարները բոլոր ժամանակներում նույն երգն են երգել և այսօր էլ դեռ երգում են: Եվ այն ամենուր ուղղված է հպարտ քաղաքացուն՝ այսինքն՝ Պողոսին.

Այս ՀԻՆ ԱՇԽԱՐՀԸ կքանդենք մենք
Մինչև հիմքերը, և հետո
Մեր ՆՈՐ ԱՇԽԱՐՀԸ կշինենք մենք,
Ուր ո՛չ ստրուկ կա, ո՛չ դժգոհ։

Մեզանում դեռևս ամենուր քանդելու գործընթացն է: Ինչևէ, շարժվենք առաջ:

ՙՄեկ պլյուս մեկ՚-ը արտահայտում է երկկողմ պայմանագրի կառուցվածքի խորհուրդը. կողմերից մեկը Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունն է՝ իր համախոհներով, այսինքն՝ Բաբելոնի նոր աշտարակի ՇԻՆԱՐԱՐՆԵՐԸ, մյուսը Հայաստանի հպարտ քաղաքացին է, բայց ոչ ՀԱՅԸ: Հասկանալի է, որ ՙմեկ պլյուս մեկ՚-ը բացառում է երրորդ կողմի գոյությունը՝ ՊՈՒՏԻՆ-ՌՈՒՍԱՍՏԱՆԸ, որի հետ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ կնքել է ՀԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ:

Մեր պատմության մեջ այս պայմանագիրը զուգահեռվում է ավելի քան 4500 տարի առաջ ՉԿՆՔՎԱԾ մեկ այլ պայմանագրի հետ. Բելը մեր նախահայր Հայկին առաջարկեց մի պայմանագիր՝ երկուսի միջև (ԼՏՊ-ի բնորոշմամբ՝ մեկ պլյուս մեկ), ըստ որի նա Հայկին խոստանում էր բարեբեր հողեր, բազում երկրային բարիքներ, բարձր դիրք և այլն՝ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԴԻՄԱՑ: Հայկը մերժեց Բելին և իր զավակներին հորդորեց կռվել բռնակալի դեմ և ձեռք բերել ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ, կամ մեռնել և չտեսնել հարազատների գերեվարությունը: Նա այդ կռվում սպանեց մոլորեցնողին՝ ԲԵԼԻՆ, ում վերակենդանացած և այլկերպված զավակները փորձում են խաբեությամբ նոր պայմանագիր պարտադրել Հայկի ազատ զավակներին:

Ինչպես տեսնում ենք, ամեն ինչ ընթանում է ըստ Լ. Տեր-Պետրոսյանի ծրագրի, որը նա կոչում է ՙնոր ընդդիմության կոդավորված ստրատեգիական պլան՚:
Նորերի կառավարման այս կարճ շրջանը ցույց տվեց, որ հին ասելով նկատի ունեն մեր ազգային արժեհամակարգը՝ ԱԶԳ, ՀԱՅՐԵՆԻՔ, ԸՆՏԱՆԻՔ, ԱԶԳԱՅԻՆ ԵԿԵՂԵՑԻ, ԱԶԳԱՅԻՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ, ԱԶԳԱՅԻՆ ՄՇԱԿՈՒՅԹ, ԱԶԳԱՅԻՆ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐ, ԱԶԳԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ և ԱԶԳԱՅԻՆ-ով բնութագրվող այլ արժեքներ: Չգիտեմ՝ որևէ մեկը այսպես կոչված նորերի բերանից լսե՞լ է այս բառակապակցություններից գոնե մեկը. ես նման բան չեմ հիշում:

Ի դեպ, Ն. Փաշինյանին անցյալից հրաժարվելու խորհուրդ տվեց նաև Ջ. Բոլտոնը՝ Բաբելոնի աշտարակի շինարարության մեջ առավել կարևոր շինարարական տեղամասի պատասխանատուներից մեկը՝ հորդորելով ՀՐԱԺԱՐՎԵԼ ԿԱՂԱՊԱՐՆԵՐԻՑ:

Մեկ անգամ ևս հիշենք Լ. Տեր-Պետրոսյանի խոսքի վերջին պարբերությունը. ՙԵս անկեղծորեն ցանկանում եմ, որ Բաբելոնյան աշտարակի այդ նոր շինարարները վերջապես մեկտեղվեն ու լիովին բացահայտվեն ժողովրդի առջև, որովհետև հետագայում այլևս երբեք նման առիթ չեն ունենա, և Հայաստանը կմնա այդպես էլ չփրկված»:

Նորերի մարգարեի ցանկությունը կարծես կատարվեց. նրանք մեկտեղվեցին մեկ տանիքի տակ, որը կոչվում է Հայաստանի իշխանություն: Նաև բացահայտեցին իրենց ԲԱԲԵԼՈՆՅԱՆ ԷՈՒԹՅՈՒՆԸ. Բաբելոնի աշտարակի շինարարներն այլ էություն չեն ունենում, քան այն, որ ունեն ըստ Սուրբ Գրքի:

Տեսնողները տեսան և հասկացան, չտեսնողները դեռ կտեսնեն: Եվ քանի որ առաջինների թիվն օրեցօր ավելանում է, մեծանում է շինարարների անհանգստությունը. նրանք փորձում են պառակտել Հայոց երկու պետությունները, ազգը, հասարակությունը, եկեղեցին, քաղաքական ուժերը՝ նրանց բաժանելով սևերի և սպիտակների, քանզի գիտեն, որ ՏԻՐԵԼՈՒ համար նախ հարկավոր է ԲԱԺԱՆԵԼ: ԲԱԺԱՆՄԱՆ, ՊԱՌԱԿՏՄԱՆ և ԱՅԼԱՍԵՐՄԱՆ այս համատարած գործընթացում ավելի ու ավելի է ակնհայտ դառնում, որ վաղուց ի վեր իրական ԱԶԱՏՈՒԹՅԱՆ և ՓՐԿՈՒԹՅԱՆ ճանապարհն ընտրած հայ ժողովուրդը ՄԵՐԺՈՒՄ Է ՆՈՐ ՓՐԿԻՉՆԵՐԻՆ: Լ. Տեր-Պետրոսյանի մտավախությունն իզուր չէ, թե այլ զարգացումների դեպքում ՙՀայաստանը կմնա այդպես էլ չփրկված»:

Սկիզբ առած համատարած խառնաշփոթը, մարդկանց մեծ մասին պատած անվստահության, անորոշության, անարդարության և անելանելիության զգացումը քաոսի չհասցնելու համար աշտարակի շինարարների ղեկավարը (շինղեկը) փորձում է կասկածի տակ դնել իր ուսուցչին՝ նրան ընդգրկելով 1996 թվականից ի վեր երկիրը քանդած նախկինների ցանկի մեջ: Դրա համար նա փոխում է կերպարը՝ Հիսուս Քրիստոսի աստվածային բնույթի նկատմամբ իր անհասկանալի և անբացատրելի նկրտումները որակելով ՔՐԻՍՏՈՍԻ ԲԱՐԴՈՒՅԹ: Եթե որևէ մեկը հասկացել է թե սա ինչ է նշանակում, խնդում եմ ինձ նույնպես բացատրի:
Իսկ մինչ այդ վերհիշենք և հիշեցնենք Բաբելոնի վախճանի վերաբերյալ Հավհաննու մարգարեությունը. «Վա՜յ քեզ, մեծ քաղաք Բաբելոն, հզօ՛ր քաղաք, մէկ ժամում եկաւ հասաւ քո դատաստանը» (Յյտ 18:9,10)։

Վերջաբան

Նրանք միայն հեռախոսների լսումներով չեն սահմանափակվի: Իրենց օրինականացմանն են սպասում համատարած հոգևոր և մարմնական պոռնկության գաղտնագիր-օրենսգիրքը՝ Ստամբուլյան կոնվենցիան, ազգային կրթության և գիտության համակարգերի ոչնչացման օրինագիծը, Հայ առաքելական եկեղեցու և ազգակործան աղանդավորական կազմակերպությունների հավասարեցումը օրենքի ուժով, բանակում ծառայելուց ազատվելու օրինագիծը, որը կկործանի պետությունը, և այլն, և այլն…

Հարգելի՜ տիկին Խառատյան, Դուք միշտ աչքի եք ընկել պայքարողի աննահանջ բնավորությամբ և գաղափարականությամբ: Եթե Ձեր մեջ Հայաստանից հեռանալու ցանկություն է առաջացել, նշանակում է, որ մի բան այն չէ: Եվ ես կարծես գլխի եմ ընկնում, թե՝ ինչը. Դուք մտածում էիք, որ Բաբելոնի շինարարության արտոնյալ ճարտարապետներից մեկն եք, այնինչ պարզվեց, որ մնացյալ մասնակիցների նման կավահունց և հարդաշաղախ մեկ աղյուսի արժեք ունեք խառնակության քաղաքի պարիսպների շարքերում, որի կարծիքը ոչ մեկին պետք չէ: Այս խոսքի մեջ վիրավորանք չփնտրեք. շինարարության պատվիրատուն այդպիսն է համարում բոլոր նրանց, ում վարձել է:

Դուք ընդվզել եք, զայրացել և ցանկանում եք հեռանալ: Բայց, կարծում եմ՝ սխալվում եք. ո՞ւր եք փախչելու: Ուր որ ուզում եք փախչել, վստահ եղեք, որ այնտեղ Ձեր ավագ սերնդի լիբերալ-ժողովրդավար-շինարարները մի փոքր ավելի շուտ և ավելի կատարյալ կերպով են այդ Բաբելոնը կառուցել. այնտեղ օրենքով ոչ միայն գաղտնալսում են, այլև օրենքով խրախուսվում են մատնությունները՝ որպես քաղաքացիական գիտակցության բարձրագույն արտահայտություն, այնտեղ համասեռամոլ ամուսնությունները ոչ միայն օրենքով են սահմանվում և պաշտպանվում, այլև շատ տեղերում՝ նաև «եկեղեցու» օրհնությամբ. և այդ ՙեկեղեցու՚ խորանը զարդարում են ՀԱՄԱՍԵՌԱՄՈԼՆԵՐԻ ՍՐԲԱՊԱՏԿԵՐՆԵՐԸ, այդ երկրներում անմեղ մանուկներ են օրենքով որդեգրվում սատանայի այս սպասավորների և դիվապաշների կողմից:

Կարծում եմ՝ ելքը ապաշխարանքն է:

Ձեր բոլոր անկեղծ առարկությունները սիրով լսելու պատրաստակամությամբ՝

ամենայն հարգանոք Հայկազուն Ալվրցյան

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ